f

Անկախ

«Վաղ է խոսելն այդ մասին». Բեքմեզյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորության մասին


Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հավանաբար տեղի կունենա հուլիսի 2-ին, որի ընթացքում նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել խորհրդի գիտնական անդամները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Գիտնական անդամներից յուրաքանչյուրը թեկնածու է, եւ ոչ մեկին առանձին առաջարկություն արվել չի կարող: Նախագահը կընտրվի բոլոր անդամների փակ քվեարկության արդյունքում: Դրա համար կոնկրետ որեւէ մեկի, այդ թվում՝ իմ ընտրվելու մասին խոսելը դեռ վաղ է: Ուղղակի անունս շրջանառվել է մամուլում: Գուցե ես ինքս քվեարկության ժամանակ իմ օգտին չքվեարկեմ»,- նշեց Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։  Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեցhttps://news.am/arm/news/708622.html Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն էր։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ԲԴԽ նախագահի ապագա հնարավոր թեկնածուն Գագիկ Ջհանգիրյանն է։

Գրիգոր Բեքմեզյան Գագիկ Ջհանգիրյան ԲԴԽ Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին