f

Անկախ

ԱՄՆ-ում սկսելու են պատվաստել կապկի ծաղիկի դեմ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է կապկի ծաղիկի դեմ պատվաստման և թեստավորման ավելացման պլանների մասին, քանի որ հազվադեպ հիվանդության դեպքերը գերազանցել են 300-ն ամբողջ երկրում։

Սպիտակ տան հայտարարությունում նշվել է, որ Բայդենի վարչակազմը սկսել է կապկի ծաղիկի դեմ պատվաստման ազգային ռազմավարության առաջին փուլը, որի շրջանակում կպատվաստվեն երկրի այն բնակիչները, որոնք բարձր ռիսկի գոտում են։

Մասնավորապես, վարչակազմը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կկատարվի 300 000 պատվաստում կապկի ծաղիկի դեմ, որոնցից 56 000-ը կկատարվի անհապաղ ազգային պահուստներից բաց թողնվող պատվաստանյութի հաշվին՝ այն նահանգների համար, որոնցում հիվանդության դեպքերն ամենաշատն են։

Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունն սպասում է, որ ամռան ընթացքում հասանելի կլինի ավելի քան 750 000 դեղաչափ, իսկ աշնանը՝ ևս 500 000, ինչն այս տարի ընդհանուր առմամբ կկազմի 1,6 միլիոն, նշվել է հաղորդագրությունում։

«Ռազմավարության նախնական փուլի նպատակը հիվանդության տարածումը դանդաղեցնելն է»,- նշվել է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Jynneos պատվաստանյութը, որը բաղկացած է երկու չափաբաժնից, արժանացել է Դեղամիջոցների վերահսկման վարչության հավանությանը՝ ծաղիկի և կապկի ծաղիկի դեմ 18 և բարձր տարիքի մարդկանց պատվաստման համար։

Մինչ այժմ պատվաստում էին միայն այն մարդկանց, ովքեր ենթարկվել էին վիրուսի ազդեցությանը, բայց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տվել վերջերս արտադրված այդ պատվաստանյութերի դեղաչափերը ներարկել նաև այն անձանց, որոնք ենթադրվում է, որ կարող են վարակված լինել կապկի ծաղիկով։

«Դրանք այն մարդիկ են, որոնք սերտ ֆիզիկական կապ են ունեցել ծաղկով հիվանդ մարդու հետ, նրանք, ովքեր գիտեն, որ իրենց զուգընկերը ծաղիկ հիվանդություն ունի, ինչպես նաև այն տղամարդիկ, որոնք սեռական կապեր են ունեցել տղամարդկանց հետ, որոնք վերջերս մի քանի զուգընկերներ են ունեցել այն վայրում, որտեղ, ինչպես հայտնի է, եղել է այդ հիվանդությունը, կամ այն շրջանում, որտեղ տարածված է այդ հիվանդությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՀԿ-ի փորձագետների անկախ կոմիտեն հայտարարել էր, որ կապկի ծաղիկի բռնկումը միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ չէ հանրային առողջապահության ոլորտում։

 

Աշխարհում ԱՄՆ կապիկի ծաղիկ պատվաստումներ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին