Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
Նորից Վազգենը,եթե առաջ հավատում էի նրա երիտասարդական խանդավառությանը, այսօր հավատում եմ նրա խոհեմությանը, իմաստությանը
419
Նորից Վազգենը։ Եթե առաջ հավատում էի նրա երիտասարդական խանդավառությանը, այսօր հավատում եմ նրա խոհեմությանը, իմաստությանը։ Եթե առաջ զարմացած էի, որ նա տիտանական բեռ է վերցրել իր ուսերին, այսօր ցնցված եմ, որ տիեզերական բեռ է վերցնում։
Մինչև վերջ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի իր տնից Կարինեն դուրս չեկավ, դիրքերում էր, սահման էր պաշտպանում․թուրքի գնդակից փրկվեց, բայց ,, կապիտուլյացիայի հարվածից զարկվեց
638
Կարինե Աղեկյանը 63 տարեկան էր, դիպուկահար, Արցախյան երեք պատերազմների մասնակից։ Ուներ երեք աղջիկ, յոթ թոռ։ Մանկահասակ աղջիկներին, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երբ դիրքեր էր տանում, 8, 9, 10 տարեկան, ասում էր՝ եթե գերի ընկնեմ կամ ինձ խփեն, էս նռնակները ձեզ մոտ պահեք, ձեզ կպայթեցնեք։ Ու աղջիկներին պատմում էր, թե թուրքն ինչ դաժանությունների է ընդունակ։