f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը գտել է երջանկության մեխանիկան. նա կարող է Նոբելյան մրցանակի հավակնել


Ժողովրդի գրպանից՝ Փաշինյանի իշխանությանը։

Վարչապետը հանրաքվեն հիմնավորում է ժողովրդի կարծիքը լսելու ցանկությամբ (ի դեպ, աշխարհի բոլոր խոշոր հանցագործություններն արվել են ժողովրդի անունից)։

Փաշինյանը վախենում է քննադատությունից։ Նա փորձում է կանխել այն հարցադրումը, թե արժե՞ր արդյոք հանրաքվեի համար 3,5 միլիարդ դրամ ծախսել։

Այդ հարցադրումը վարչապետը շահարկում է համարում ու կառավարության նիստում պոպուլիզմի մաստեր–կլաս ցուցադրում։

Նա ասում է, որ այդ 3,5 միլիարդ դրամի ծախսը կորած չէ, քանզի այն մտնելու է մեր տնտեսության մեջ (թուղթ, գրիչ, վճարներ և այլն)։ Համ էլ, ըստ նրա, 1 միլիարդ դոլարով ավելացել են բյուջետային եկամուտները, ինչը իրավունք է տալիս 7,3 միլիոն դոլար ծախսել ժողովրդի կամքը (դե՛, իր ցանկությունը, էլի՛) կյանքի կոչելու համար։

Բացի այդ՝ ասում է ինչքան այսպիսի հանրաքվեներ լինեն, այնքան ավելի շատ բյուջե կհավաքվի։ Ուզում է ասել, որ ինչքան շատ իշխանություն ունենամ, այնքան շատ փող կհավաքեմ բյուջե ու այնքան շատ կբաժանեմ. սա արդեն պողոսների համար նախատեսված «կուտ» է։

Փաստորեն, ստացվում է, որ հանրաքվեի ծախսը տնտեսության մեջ մտնող է ու կորած տեղ չէ, և դեռ մի բան էլ տնտեսական աշխուժությանն է նպաստում։ Այդ տրամաբանությամբ կարելի է ամեն օր հանրաքվե անել և տնտեսական աշխուժությանը նպաստել։ Այդ տրամաբանությամբ են, թերևս, արվում նաև վարչապետի անձնական ճոխ ծախսերը (չէ՞ որ դա էլ կարելի է ներկայացնել որպես տնտեսության մեջ արվող ծախսեր. օրինակ ինքը կարող է սև խավիար գնել ու դրանով նպաստել խավիարի վաճառքին, խավիար վաճառողը ստացած եկամուտը կարող է ծախսել այլ բաներ գնելու վրա՝ դրանով իսկ նպաստելով այլ բաներ վաճառողի տնտեսական աշխուժացմանը և այդպես շարունակ)։ Սա նոր խոսք է տնտեսագիտության մեջ և վարչապետը կարող է հավակնել Նոբելյան մրցանակի։

Եթե մարդը սեփական իշխանության ավելացումն ու դատական իշխանության սեփականաշնորհման ձգտումը կարողանում է պողոսների վրա «նաղդել» որպես «ժողովրդի կամքով ու ժողովրդի համար» արվող ծախսեր, ապա դա, իրոք, մրցանակի է արժանի։ Դրա համար հատուկ տաղանդ է պետք։

Համաշխարհային հռչակ ունեցող պոպուլիստները մի քանի պտույտ հաստատ կարող են անել իրենց գերեզմաններում։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան հանրաքվե

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին