f

Անկախ

Մարտական ոչ-ոքի Ղարաբաղում՝ հայերն արեցին անհնարինը. Կոնստանտին Սիվկով


Երեկ ներկայացրինք ամերիկյան գեներալի կարծիքը Արցախյան պատերազմի մասին (տես՛ Բլիցկրիգի մարտավարությունը. Բաքուն Ղարաբաղում թաղվեց արյունահեղ սպանդի մեջ): Այսօր ներկայացնում ենք մեջբերումներ Dialogorg.ru-ի հետ Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի (РАРАН)  տեղեկատվական քաղաքականության գծով փոխնախագահ  Կոնստանիտին Սիվկովի հարցազրույցից: Ռուս և ամերիկացի փորձագետների կարծիքները, փաստորեն, հիմնականում համընկնում են:

Սիվկովը համոզված է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է մարտական ոչ-ոքիով: Նրա կարծիքով՝ Բաքուն սոսկ մասնակիորեն հասավ իր սկզբնական նպատակներին: Ադրբեջանի զինված ուժերը կարողացան հսկողության տակ առնել միայն 5 շրջան (որոնք առանց այդ էլ նախատեսված էին հանձնել ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքների) և գրավել չճանաչված ԼՂՀ-ի մի մասը:

«Հայաստանին և ԼՂՀ-ին հաջողվեց պահպանել ինքնիշխանությունը և (Լեռնային Ղարաբաղի) տարածքի հիմնական մասը: Այսինքն՝ (Ադրբեջանը) նպատակին հասել է մասնակիորեն: Դա իսկ և իսկ մարտական ոչ-ոքի է: Հետևաբար խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանը հաղթանակ է տարել, չի կարելի ճիշտ համարել»,- նշել է Սիվկովը:

Ըստ նրա, եթե հաշվի առնենք ադրբեջանական բանակի բազմակի գերազանցությունը կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի առումով, ինչպես նաև Թուրքիայի ակնառու աջակցությունը, հնարավոր չէ չհիանալ հայկական զորքերի տոկունությամբ ու քաջությամբ:

Փորձագետն արձանագրում է նաև, որ այս զինված հակամարտությունում երկու կողմն էլ ահռելի կորուստներ են կրել՝ թե՛ կենդանի ուժի, թե՛ տեխնիկայի: Եվ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առ այսօր չի հայտարարել  իր բանակի կորուստների թվերը:  Նա չի կարող դա անել, քանի որ դրանից հետո չի կարող ասել, որ Ադրբեջանը հասել է լիակատար հաղթանակի:

Ըստ Սիվկովի՝ Ալիևի համաձայնությունը, որ Լեռնային Ղարաբաղ միայն ռուսական խաղաղապահներ մտնեն, այն դեպքում, երբ մինչ այդ Բաքուն և Անկարան միասին պնդում էին, որ այդ առաքելությանը միանան նաև թուրքական զինծառայողներ, ցույց է տալիս, որ «ադրբեջանական բանակն արդեն չէր կարող կռիվը շարունակել»:

Փորձագետը մատնանշել է, որ Հայաստանի զինված ուժերի և Ղարաբաղի պաշտպանության բանակի ընդհանուր ներուժը մոտ 5 անգամ զիջում էր Ադրբեջանի ընդհանուր ներուժին:

Ադրբեջանական զորքերը ռազմական գործողությունները սկսեցին երկու ուղղությամբ Ղարաբաղում՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան: Բայց ունենալով նման գերազանցություն՝ առաջին շաբաթվա ընթացքում նրանք կարողացան ընդամենը մի քանի կիլոմետր առաջ գնալ:

«Դեմ առնելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության երկրորդ գծի լեռներին՝ նրանք հասկացան, որ այլևս չեն կարող հարձակվել: Ուստի մի շաբաթ անց իրենց ուժերը վերախմբավորեցին՝ կենտրոնանալով միայն հարավարևելյան ուղղությամբ: Այստեղ նրանք 10-12 անգամ  գերազանցող ուժեր կուտակեցին: Պատկերացրեք և համեմատեք այս թվերը. ունենալով նման գերազանցություն՝ 30-40 կմ տարածությունը նրանք անցան մի ամսվա ընթացքում»,- ընդգծել է Սիվկովը՝ հավելելով, որ նույնիսկ ճեղքելով պաշտպանության բոլոր գծերը՝ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում էին բախվել հայերի կատաղի դիմադրությանը:

Խոսելով սպառազինության մասին՝ փորձագետը նշում է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ուներ և հրետանի՝ հրաձգության 50-90 կմ հեռահարությամբ: Հայկական կողմի հրետանու առավելագույն հեռահարությունը 15-20 կմ էր:

«Ադրբեջանցիները մոտ 50-70 անօդաչու թռչող սարքեր ունեին, որոնք գնել էին արտասահմանից: Դրանք ցույց էին տալիս հրետանուն հրաձգության ճշգրիտ թիրախները: Հայերը նման անօդաչուներ չունեին: Նրանք օգտագործում էին համակարգեր, որոնք հնարավորություն էին տալիս միայն ցածր ճշգրտությամբ որոշելու (հակառակորդի) մարտկոցը կրակոցից հետո: Ադրբեջանցիները կարողանում էին խոր կրակային հարվածներ հասցնել, իսկ հայերը չէին կարողանում պատասխանել: Նրանք կարող էին հարվածներ հասցնել միայն իրենց հրետանու հեռահարության սահմաններում, այն էլ ստիպված էին կիրառել հետախուզության արվեստը, որպեսզի ցույց տային հրետանուն, թե որ կողմը կրակել: Եթե առաջին օրերը ադրբեջանցիները ցույց էին տալիս, թե ինչպես են գործում անօդաչուները, ինչպես են ոչնչացնում թիրախները, լուսանկարում կործանված տանկերը, ապա հետագայում այդ ամենը դադարեց, որովհետև այդ անօդաչուներից ոչինչ չմնաց. 60-ից 46-ը ոչնչացված էր: Եթե ադրբեջանցիները անօդաչուների դեմ պայքարի բավարար քանակությամբ ՀՕՊ միջոցներ ունեին, ապա Լեռնային Ղարաբաղը պաշտպանության ամբողջ երկարությամբ ընդամենը վեց «Շիլկա» տիպի ավտոմատ ինքնագնաց թնդանոցներ ուներ: Գումարած, իմ ենթադրությամբ, ևս տասը: Եվ ահա այդ սարքավորումները՝ հրաձգության 2-2,5 կմ հեռահարությամբ, ոչնչացրել են ադրբեջանական անօդաչուների երեք քառորդը: Դրանից հետո դրոնների գործողությունները դադարեցվեցին»,- բացատրում է ռազմական փորձագետը:

Նա մի հանգամանք էլ է նշում: Ադրբեջանի զինված ուժերը 100 ժամանակակից Т-90 տանկեր ունեին, իսկ հայկական կողմը՝ միայն մեկ հատ: Հայերի մնացած տանկերը առաջին մոդիֆիկացիայի Т-72 էին, որոնք Т-90-ների դեմ կարող են կռվել միայն շատ բարենպաստ պայմաններում: Ընդհանուր հաշվով հայկական կողմը մոտ 200 տանկ ուներ, ադրբեջանական կողմը՝ 444:

«Կարող եմ միայն մի բան ասել. ղարաբաղյան զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը, թե՛ տակտիկական ուսումնավարժությունը գերագույն է: Գերագույն խիզախություն: Այն պայմաններում, որ կռվել են հայերը, ընդ որում ադրբեջանցիների ուժերի և միջոցների հրեշավոր գերակշռության պարագայում, զանգվածային հերոսության հրաշքներ են ցույց տվել: Ես այլ բան չեմ կարող ասել»,- խոստովանում է ռազմական փորձագետը:

Նա հիշեցնում է, որ Թուրքական զինվորականները սիրիական զինյալներ էին ուղարկել, որպեսզի նրանք հավասար դիմադրություն ցույց տային ղարաբաղյան մարտիկներին: Այդ զինյալները նշանակալի մարտական փորձ ունեին, ինչպես նաև իսլամի ֆանատիկ հավատ: Առաջին օրերին մարտի դաշտ է նետվել մոտ 300-400 մարդ, որոնցից 50-ը զոհվել են առաջին իսկ օրը: Ըստ նրա՝ դրանք ահռելի կորուստներ են, և դա արել են հայկական բանակի զինվորները:

«Ադրբեջանը բախվեց օրեցօր աճող դիմադրությանը: Շուշիում ադրբեջանցիների ներխուժումից քաղաքի արվարձաններ մինչև լիակատար գրավումը անցել է երեք օր: Հայաստանն իր ունեցած ուժերով արել է անհնարինը: Հայերը ադրբեջանական գրոհը հետ են մղել տարածքների և մարդկանց նվազագույն կորուստներով: Ֆենոմենալ իրողություն, որը, կարծում եմ, դեռ հիմնավորապես կուսումնասիրի ռազմական գիտությունը»,- ամփոփել է փորձագետը:
 

 

Աշխարհում արցախյան պատերազմ Կոնստանտին Սիվկով

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին