f

Անկախ

Մինչ այսօր Հայաստանում 80-ից ավելի մարդ անցել է Կորոնավիրուսի թեստավորում, 2000-ի մոտ կասկածելի ախտանշաններ են եղել


Նախորդ օրը Առողջապահության նախարարության կողմից արդեն հայտարարվել է, որ մոտ 80 մարդ անցել է թեստավորում, բոլոր թեստերը բացասական արդյունք են ունեցել,  2000 հոգի էլ հոսպիտալացվել է ու հետո դուրս գրվել, քանի որ կասկածները, կապված կորոնավիրուսի հետ, չեն հստատվել: Քիչ առաջ այս մասին Անկախի հետ զրույցում ասացին ՀՀ Առողջապահության նախարարության լրատվության բաժնից՝ անդրադառնալով Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանում 37 հոսպիտալացված կա, որոնց մոտ կորոնավիրուս է կասկածվում:

«Նշված 37 մարդու մոտ հիմա թեստավորման գործընթաց է գնում, հետազոտություններն ընթացքի մեջ են: Պետք է հասկանալ, որ սա սովորական պրոցես է: Մարդիկ տարբեր երկրներ են գնում-գալիս, սահմանային կետերով են անցնում, ու տեսչական մամնի աշխատանքն է կասկածելի դեպքերի ուսումնասիրությունը: Երբ նման դեպքեր են նկատում, հայտնում են Առողջապահության նախարարությանը, դրանից հետո ուսումնասիրվում է ինչ ախտանշաններ կան այդ մարդկանց մոտ, որ ռիսկային գոտուց են եկել, ու դրանից հետո վերցնում են հսկողության տակ»,-նշեցին նախարարությունից:

Հավելենք, որ այսօր Հայաստանում Կորոնավիրուսի հայտնաբերման 1200 թեստ կա, Նախարարությունից նշում են, որ այս պահի դրությամբ դա բավարար է:

Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:

Օդանավակայանում ևս սահմանված է հսկողություն:

ՀՀ Առողջապահության նախարարություն նոր կորոնավիրուս

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին