f

Անկախ

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը


Տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը‚ որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից‚ Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը‚ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք շարժում» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար‚ և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը‚ որի կատարումը նվիրվեց Էդվարդ Միրզոյանի կնոջ՝ Ելենա Միրզոյանի հիշատակին։ Փառատոնային նախորդ 3 համերգները նվիրված էին Ալեքսանդր Հարությունյանի արվեստին։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց‚ որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է հնչեցնել‚ թվայնացնել‚ ձայնագրել և տեսագրել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները‚ հանրահռչակել դրանք և ամենակարևորը՝ ներկայացնել երաժշտական ժառանգությունը‚ որ մենք ստացել ենք՝ 19-րդ դարի վերջերից սկսած։ Նվագախմբի տնօրենն ընդգծեց‚ որ կան շատ ստեղծագործություններ‚ որ փառատոնի կազմակերպիչները բացահայտում են ու ներկայացնում ունկնդիրներին։ 

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը նշեց‚ որ «Երեք շարժում» ստեղծագործությունը գրել է 2014 թվականի աշնանը և կատարվում է առաջին անգամ։ Կոմպոզիտորը նկատեց‚ որ համագործակցության փորձ ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Շատ ուրախ եմ համագործակցության համար. ինձ շատ հոգեհարազատ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ մեր գործակցությունը շատ հարթ է ընթանում։ Սերգեյ Սմբատյանը շատ ուշադիր է ժամանակակից կոմպոզիտորների‚ նրանց ցանկությունների‚ մեկնաբանությունների նկատմամբ‚ և նվագախումբը շատ արագ արձագանքում է»‚- ասաց Ժիրայր Շահրիմանյանը։ Նա‚ խոսելով հայկական երաժշտության մասին‚ նկատեց‚ որ այն գտնվում է Արևելքի և Արևմուքի մշակութային ավանդույթների խաչմերուկում‚ ուստի սինթեզում է արևելյան ու արևմտյան մշակույթների հարստությունը. «Հայ կոմպոզիտորների‚ գրողների‚ նկարիչների մշակութային ժառանգության մեջ դա նշմարվում է։ Իմ երաժշտությունը բացառություն չէ։ Իսկ ընդհանրապես յուրաքանչյուր կոմպոզիտոր ունի իր ձեռագիրը‚ և եթե նրա աշխատանքն առանձնահատուկ է‚ ապա կսիրվի ու կհիշվի ունկնդրի կողմից»։ 

Հիշեցնենք‚ որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 

 

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոն

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին