f

Անկախ

Էլմիրա Կարապետյան. «Մարզիկներն իրենց երկրի մասին ինֆորմացիա տարածողներ կարծես լինեն»


Հունվարի 10-17-ը Քուվեյթում կայացած հրաձգության Գրան պրի մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց միջազգային կարգի վարպետ, Հայաստանի գործող չեմպիոնուհի, հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը: 10 մ օդամղիչ ատրճանակի կանանց մրցաշարում հայ մարզուհին 12 երկրի 23 հրաձգուհիների պայքարում կիսաեզրափակչից անցավ եզրափակիչ, որտեղ 565 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: 

Անկախի հետ զրույցում Էլմիրա Կարապետյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին:


-Շնորհավորում ենք, միջազգային հարթակում տարեսկզբյան հաջող մեկնարկի և բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Ամանորյա տոներից շատ չանցած՝ հունվարի 4-ից վերսկսեցի ամենօրյա մարզումներս, որպեսզի լիարժեք պատրաստ լինեի մրցաշարին: Շատ լավ էի տրամադրվել. անցյալ տարի էլ էի մասնակցել քուվեյթյան Գրան պրիին: Ուստի, անհամբեր սպասում էի՝ երբ եմ տեղ հասնելու և տեսնելու մրցակիցներիս: 

-5-րդ հորիզոնականով դուրս գալով եզրափակիչ՝ Ձեզ հաջողվեց հրաշալի արդյունք ցույց տալ և մրցանակային հորիզոնականում հայտնվել՝ հատկապես անձնական զենքը Ձեզ հետ չտանելու պարագայում: 

-Զենքս ինձ հետ չէր, քանի որ Հայաստանից արաբական երկրներ զենքով թռչելը շատ թանկ արժե: Անցյալ տարի էլ իմ զենքով չէի կրակել: Միակ մտածմունքս այն էր, թե ո՞վ է ձգանս սարքելու, որովհետև ամեն անգամ, երբ ես առանց զենքի եմ թռչում ինչ-որ մեկն ինձ օգնում է, որ կարողանամ կրակել: Այս անգամ անհանգիստ էի, որովհետև մենակ էի թռչում: Ամեն բան բարեհաջող ընթացավ: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ամեն անգամ պատրաստակամությամբ և սիրով զենք են տրամադրում, որպեսզի կարողանամ մասնակցեմ մրցմանը: Նշեմ, որ շատ ավելի լավ արդյունք կարող էի գրանցել, այնքան էլ գոհ չեմ իմ ելույթից: Պարզապես մարզման օրերն էին քիչ, շատ ժամանակ չունեցա նախապատրաստվելու համար: Մրցակցությունը բավական ուժեղ էր, փորձառու մարզիկներ կային՝ օլիմպիական և աշխարհի չեմպիոններ, որոնք հաճախ են մասնակցում տարբեր մրցաշարերի և մրցումներում հանդես գալու փորձ ունեն: Երբ 5-րդ հորիզոնականով մտա եզրափակիչ, բացարձակ չէի մտահոգվում, քանի որ արդյունքը բացարձակ կարևոր չէ մեր մարզաձևում. կարևորը եզրափակիչ մտնելն է: Առաջին մի քանի կրակից հետո 8-րդ տեղում էի ընթանում, հետագայում ամեն հերթական կրակից հետո հորիզոնականները բարելավեցի և վերջին կրակով բարձրացա 3-րդ հորիզոնական: Այդ պահին արդյունքն իսկապես անսպասելի էր: 

-Ձեր մարզաձևը կենտրոնացում է պահանջում: Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը: 

-Իրականում հուզմունքի բացակայությունը շատ ավելի վատ է. նշանակում է մարզիկն անտարբեր է մրցման նկատմամբ, իսկ եթե անտարբեր է, չի կարող արդյունքի հասնել: Երբ հուզմունքը շատ է լինում, ավելի հեշտ է լինում կառավարել. կան շնչառական վարժություններ, կամ թե հարկավոր է մտածել հաճելի այլ բաների մասին: Ամեն մարզիկ հուզմունքը հաղթահարելու իր տարբերակն ունի: Ես շատ էմոցիոնալ չեմ և կարողանում եմ ինձ վերահսկել և հաղթահարել, բալանսի բերել զգացմունքները: 

-Դուք ունեք նաև սպորտային հոգեբանի մագիստրոսի որակավորում: Մասնագիտական հմտություններն օգնու՞մ են: 

-Ունենալով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի մագիստրատուրայում՝ ստացել եմ նեղ մասնագիտական կրթություն՝ մասնավորապես ուսումնասիրելով մարզիկների հոգեբանությունը հրաձգություն մարզաձևում: Մեր մարզաևում շատ ավելի է կարևորվում հոգեբանությունը, քան մյուսներում: Կրակելու տեխնիկան կարելի է սովորել շատ կարճ ժամանակահատվածում՝ գրեթե 2 ամսում: Դրանից հետո, տվյալ ժամանակում տեղավորովելով, նշանակակետին դիպչելը վարպետություն է պահանջում, որտեղ արդեն ճիշտ հոգեբանական դրսևորում է պահանջվում: Հաջողության հասնելու համար համբերություն և ամուր նյարդային համակարգ է հարկավոր: Մարզիկի ընտրած ճանապարհը հեշտ չէ. ամենօրյա մարզումներ, ռեժիմի խստագույն պահպանում: Կարծում եմ՝ մարդ պետք է սիրի գործը, որով զբաղվում է: Երբեք չի կարելի գնալ աշխատանքի՝ չսիրելով այն: Ես սիրում եմ իմ մարզաձևը և հաճույքով եմ հաղթահարում ամեն դժվարություն:
-Տարվա հաջող մեկնարկը ոգևորու՞մ է, կամ գուցե պարտավորեցնու՞մ: 

-Կարծում եմ ավելի շատ ոգևորում է: Միջազգային հարթակում, երբ վեր է խոյանում հայոց եռագույնը , դրանից ավելի հաճելի զգացողություն չկա: Պարտավորեցնող չի, որովհետև սպորտն, ի սկզբանե, արդեն պարտավորեցնում է, եթե ուզում ես ինչ-որ արդյունքի հասնել: Պետք է այդ պարտավորվածույթունն ունենալ, մաքսիմումն անելու և հաջողության հասնելու համար: Ձեռքբերումներով ես ոգևորվում են, քանի որ շատերը չգիտեն մեր երկրի մասին ու երբ հաջող, առավել ևս հաղթանակած ելույթներ ենք ունենում, և եռագույնը բարձրանում է, օտարերկրացիները մոտենում են, շնորհավորում, հետաքրքրվում են մեր երկրի մասին, սկսում են հարցեր տալ: Մենք նաև հայրենիքի մասին ինֆորմացիա տարածողներ կարծես լինենք, որը շատ կարևր է: Որքան շատ մարդ իմանա մեր մասին, այնքան ուժեղ, հզոր ու ճանաչված կլինենք: Ընկերներ ունեմ, որոնք հետաքրքրվել են ու հետագայում այցելել Հայաստան: 

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: 

-Տարին օլիմպիական է, ամեն կերպ փորձելու ենք ուղեգիր նվաճել: 2 մրցում ունենք, որտեղ կարող ենք վարկանիշ ձեռք բերել: Լեհաստանում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությունը, Չեխիայում էլ՝ վարկանիշային մեկ այլ մրցաշարի: Ուստի, հարկավոր է տրամադրվել, մարզվել, ամեն գնով ուղեգիր նվաճել և գնալ Տոկիո՝ մեդալի հետևից:

 

Էլմիրա Կարապետյան Սպորտ

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում
Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին
Աղքատ հպարտների կյանքից
Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար
Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը
Մեր գյումրեցի ոստիկանները մի 100 գլուխ աչքիս բարձրացան, հատկապես նրանց շարքում գտնվող գեղեցկուհի ոստիկանը
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Իրերը կոչենք իրենց անուններով. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Պարոն Արման Թաթոյանին
Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի
Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է
ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Toyota» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Ձորագետ գետի մեջ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Ավելին
Ավելին