f

Անկախ

Ռուս-թուրքական պատերա՞զմ


Գիշերը արտառոց իրադարձություններ են տեղի ունեցել Սիրիայում, որոնք լայնորեն որակվում են որպես ռուս-թուրքական նոր պատերազմ: Ինչ է տեղի ունեցել.
- Գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի (որը սահմանակից է Սիրիայի Իդլիբ շրջանին) ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր:
- Թուրքիայի նախագահը այս առիթով հրավիրում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը տևում է մի քանի ժամ և ավարտվում առանց որևէ հայտարարության։
- Թուրքական բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը որևէ աղբյուրում չի նշվում, հայտարարում է, որ Թուրքիան այլևս չի խոչընդոտելու դեպի Եվրոպա Սիրիայից գաղթականների հոսքին։ Ցանցում հայտնվում են ֆոտո և վիդեո կադրեր, որոնք իբր թե պատկերում են գաղթականների՝ դեպի հույն-թուրքական սահմանը ընթացքը: Որևէ հաստատում այս լուրը չունի։
- Թուրքական ընդդիմությունը առավոտյան հրավիրել է Թուրքիայի խորհրդարանի արտահերթ դռնփակ նիստ։
- Թուրքական իշխանությունները փակել են մուտքը դեպի սոցցանցեր՝ Facebook, Instagram, Twitter և նույնիսկ Whatsapp, սակայն VPN-ով կարելի է մուտք գործել:
- Գիշերը մի քանի տասնյակ մարդ տարրերային ցույց է սկսում Ստամբուլում ՌԴ դեսպանատան դարպասների մոտ։
- ԱՄՆ հայտարարում է, որ Թուրքիայի կողքին է, բայց ոչինչ ավելին։

Սա այն, ինչ գիտենք այս պահի դրությամբ։ Իսկ այժմ մի քանի դիտարկումներ իմ կողմից.
- Թուրքական պաշտոնական հռետորաբանությունը չի շտապում թիրախավորել ռուսներին։ Ակնհայտ է, որ որոշում է կայացվել դեռևս բացահայտ ուղիղ բախման չգնալ Ռուսաստանի հետ։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեղավոր է «ստորաքարշ Ասադի ռեժիմը»։ Դատելով ռուսական ԶԼՄ-ներից՝ նույնն են անում նաև Մոսկվայում։ Մինչդեռ իրականում բոլորն էլ հասկանում են, որ կռվի դաշտում իրար են բախվել մի կողմում Թուրքիան, իսկ մյուս կողմում Սիրիան, Ռուսաստանը և Իրանը։ 
Ոչ պաշտոնական հարթակներում՝ այդ թվում թուրքական մերձիշխանական մամուլով կոչեն են հնչում պատերազմ հայտարարել Սիրիային ու նվաճել «Թուրքիայի անվտանգության հողերը» (այստեղ խոսքը գնում է մինչև Դամասկոս նվաճման մասին)։
-Թուրքերը ցանկանում են ստանալ Արևմուտքի աջակցությունը՝ հատկապես ՆԱՏՕ-ի: Որքան հասկանում եմ՝ ՆԱՏՕ կանոնադրությունը չի նախատեսում օգնություն, եթե անդամ երկիրը ռազմական գործողություններ է իրականացնում այլ երկրի տարածքում, այն էլ ոչ թե պետության դեմ, այլ երրորդ ուժի (Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարել, այլ կռվում է «վարչակարգի ու ահաբեկիչների» դեմ)։ Չեմ կարծում, որ աշխատի գաղթականների խաղաքարտը։ Նախընտրական իրավիճակում գտնվող Թրամփն էլ դժվար թե զինվոր ուղարկի ռուսների դեմ՝ պաշտպանելու Թուրքիային, որը վերջին տարիներին ոչ պոպուլյար է Նահանգներոմ։ 
- Էրդողանը էնքան է բարձրացրել Սիրիայի հարցով իր խաղադրույքները, որ ցանկացած հետքայլ կարող է աղետաբեր լինել իշխանության համար։ Սա շատ լավ հասկանում են Թուրքիայում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Հաշվի առնելով, թե որքան ծանր են տանում զինվորի մահը, ապա հաստատապես այսօր կսկսվի մեծ հանրային ճնշում թուրքական իշխանությունների վրա։
- Իդլիբի շրջանը, որը սիրիական պատերազմի վերջին բարդ հիմնահարցն է, իրենից ներկայացնում է ողջ պատերազմի խտացված տարբերակը։ Ավելին, եթե մինչ այս տարբեր հարցերում հնարավոր էր գտնել կոմպրոմիսներ, ապա այս դեպքում տարիներով կուտակված և ծածկադմփոց արված հարցերը երևան են եկել՝ զինյալ իսլամիստ ահաբեկիչների չեզոքացումից մինչև Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգում, որոնց շուրջ չկա կոնսենսուս ոչ մի կողմի մոտ։
- Մի քիչ էլ պատմություն. սա առաջին դեպքն է Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել։ Նույնիսկ 2015թ. ռուսական կործանիչի խոցումից հետո նման բան չարձանագրվեց:

Բոլոր առումներով այս կրիտիկական իրավիճակը ջրբաժան է բոլոր կողմերի համար, այդ պատճառով էլ վերածվելու է կյանքի ու մահվան կռվի։ 
Չմոռանանք, որ ինչ տեղի է ունենում էնտեղ, առանց որևէ խնդիր կարող է ազդել նաև մեզ վրա՝ Արցախում լարվածությունից մինչև սահմանային անվտանգություն։
Զգոն լինե՛նք։


Կհետևենք։

***
Ես գրում եմ նաև թելեգրամում՝ https://t.me/varuzhandragoman

Ռուսաստան Վարուժան Գեղամյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին