Կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստը մեկնարկեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
«Այսօր ապրիլյան 4-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: Ես առաջարկում եմ, որ մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր մեր զոհերի հիշատալկը»,-ասաց վարչասպետ եւ
Կառավարության բոլոր անդամները ոտքի կանգնեցին:
Այնուհետև Փաշինյանն ասաց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, բայց պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը:
«Իսկ հարցը հետեւյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետեւ մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարեւորին: Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պատպանության դիրքերում»,-ասաց նա: