Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 5236-ով: Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Ռուսաստանի 85 շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 57 999 դեպք:
Մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 547 մարդ, իսկ հիվանդությունից բուժվածների ընդհանուր թիվը 4420 է կազմում: Նախօրեին գրանցվել է 57 մահ, ընդհանուր առմամբ մահացել է 513 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: