f

Անկախ

Հայաստանի բուհերում 22 հազար տեղերից թափուր է մնացել շուրջ 16 հազար վճարովի և անվճար տեղ.ԿԳՄՍ


Հայաստանի բուհերում պետական և ոչ պետական տեղերից 2022-23 թթ. ուսումնական տարում թափուր են մնացել 22 հազար տեղերից 16 հազար տեղ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական կրթության դեպարտամենտի պետ Լուսինե Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:

Ըստ մասնագետի՝ ոչ պետական բուհերի մասնակցությունն է նաև նպաստել, որ այդքան մեծ թիվ են կազմում թափուր տեղերը: Ոչ պետական բուհերի համար հատկացված են եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը:

Լուսինե Գրիգորյանի գնահատմամբ՝ թափուր տեղերի թիվը պայմանավորված է նաև այս տարվա միասնական քննությունների 2 քննության պահանջով:

Դիմորդների շրջանում, ինչպես և նախորդ տարիներին, առավել պահանջված են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են իրավագիտությունը, ստոմատոլոգիան, բուժական գործը, հանրային կառավարումը, միջազգային հարաբերությունները, կիրառական մաթեմատիկան:

«Թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք առաջնային են, պահանջարկ ունեն շուկայում և նույնիսկ անվճար տեղ հատկացվելու դեպքում այդ մասնագիտությունները մնացել են թափուր: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ Քիմիա, Աշխարհագրություն, Երկրաբանություն, Քիմիական տեխնոլոգիաներ: Մանկավարժական համալսարանում Սուրդոմանկավարժություն, Մշակութաբանություն, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտությունները»,- ասաց Գրիգորյանը:

Լուսինե Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ բուհեր թափուր տեղ Հայաստան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին