Հայտնի ռուս լրագրող, հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ավանդույթի համաձայն ապրիլի 24-ին իր վերաբերմունքն է հայտնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Գրում է Rusarminfo.ru-ն
«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Հանցագործություն՝ առանց վաղեմության ժամկետի… », - գրել է նա ինստագրամի իր էջում:
Վլադիմիր Սոլովյովը նաև անմոռուկի լուսանկար է հրապարակել, որը հիշողության խորհրդանիշ և 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ է խորհրդանշում: