f

Անկախ

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու հերթական դեպքը


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողական եւ անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսեւորումների դեմ եւ հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է «Ստանդարտների եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերեւույթ դեպքը։

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն, պաշտոնատար անձ հանդիսացող՝ «Ստանդարտների եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության զանգվածի եւ անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչը, օժտված լինելով ստորաբաժանման աշխատանքների ղեկավարման, համակարգման եւ կազմակերպման պարտականություններով, պատասխանատու լինելով զանգվածի եւ անկյունագծային չափումների ոլորտի չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների պատշաճ կատարման համար, խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված արգելքը՝ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն լաբորատորիայի մասնագետների հետ նախնական համաձայնությամբ, չափման միջոցների ստուգաչափումներ իրականացնելուց հետո իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին մատուցած ծառայությունների համար նախատեսված հաշիվ-ապրանքագրերով դուրս գրված պարտադիր վճարներից բացի, ձեռնարկատերերից 2019թ. կեսերից մինչեւ 2020թ. ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում, ծառայության գծով թողտվության դիմաց՝ ստուգաչափման արդյունքներում հայտնաբերված խախտումները չարձանագրելու եւ ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար, ստացել են տարբեր չափերի կաշառք: Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հավաքված կաշառք գումարներից հիշյալ ՓԲ ընկերության լաբորատորիայի վարիչին հասանելիք բաժինը նրան ենթակա աշխատակիցները փոխանցել են վերջինիս՝ իր աշխատասենյակում, որի ժամանակ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Կաշառքի առարկան հայտնաբերվել եւ առգրավվել է, կաշառք ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով, կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ ԱԱԾ կաշառք

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին