f

Անկախ

Լավրովը հայտնել է ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումը, այլ միջազգային հանրության՝ Մինսկի խմբի համանախագահների՝ այսինքն առնվազն նաեւ Միացյալ Նահագների եւ Ֆրանսիայի


Լավրովը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի սկզբունքները եւ դրանով բացահայտեց, որ Հայաստանի իշխանությունները այս երկու տարի է, ինչ խաբում են քաղաքացիներին։ Դրան հետեւեց Հայաստանի արտգործնախարարի «не рыба-не мясо» բացատրությունները։ Իսկ քայլող թիմի ինքնահռչակ «բարձր պրոֆեսիոնալների» հայտարարությունները, թե իրենք չեն մեկնաբանում այլ երկրի ԱԳ նախարարի ասածները, հաստատեցին պնդումները, որ այս պրոֆեսիոնալները իզուր են պարգեւավճարներ ստանում, քանի որ Լավրովը խոսում էր ոչ թե Գվինեա-Բիսաուի մասին, այլ այն մասին, որ Հայաստանի իշխանությունները խաբում են իրենց ընտրողներին։

Այնուամենայնիվ, պատասխանը Նիկոլ Փաշինյանից էին սպասում, եւ նա պատասխանեց իր թերթում խմբագրական տպելով։ Այս հրապարակումով նա փաստեց, որ չի պատասխանելու Լավրովին, եւ մտցնելու է նոր դիսկուրս՝ Ռուսաստանին հռչակել ընդդիմության աջակից, իր իշխանությանը միավորել Ռուսաստանի եւ ընդդիմության դեմ անհաշտ պայքարի դրոշի տակ, միաժամանակ փորձելով փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը։ Դրան օժանդակող ստատուսներով սկսեցին ձայնակցել Նիկոլի թիմակիցները։

Երկու սկզբունքային սխալ կա այս մոտեցման մեջ։ Առաջին, Հայաստանը վերջին 2 տարում երբեք որեւէ արտաքին քաղաքականություն չի վարել, եթե արտաքին քաղաքականություն չհամարենք միջազգային հարաբերությունների ալիքների վրա բախտի քմահաճույքով տարուբերվելը եւ ամերիկացի երաժիշտ Սերժ Թանկյանին Նիկոլ Փաշինյանի գրած բառերով երգ պատվիրելը։

Երկրորդ, Լավրովը հայտնել է ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումը, այլ միջազգային հանրության՝ Մինսկի խմբի համանախագահների՝ այսինքն առնվազն նաեւ Միացյալ Նահագների եւ Ֆրանսիայի։ Այնպես որ, այս դեպքում մերժելով Ռուսաստանին, Հայաստանը փախնելու տեղ չունի։ Իսկ Նիկոլը հնարքը՝ Ռուսաստանին հռչակել ընդդիմության շահերի ներկայացնող, նպատակ ունի հակառուսական դիսկուրսը ներմուծելով, մի քանի շաբաթով կամ ամսով իր իշխանությունը երկարաձգել։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Սերգեյ Լավրով Մինսկի խմբի համանախագահներ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին