f

Անկախ

Այս նախագծով ԱԺ-ն դուրս կմղվի բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու իրավասությունից. Վ. Մարտիրոսյան


«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության նախաձեռնությանը, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետեւանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել: Նա մասնավորապես նշել է, որ նախաձեռնության նպատակն է բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարել առանց Ազգային ժողովի մասնակցության: Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ․

«ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետեւանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ եւ ավելացումներ) կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել:

Նախագծի ընդունման դեպքում Ազգային ժողովը դուրս կմղվի բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու իրավասությունից, այն զիջելով Կառավարությանը: Վերջինիս նպատակն ակնհայտ է. բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարել առանց Ազգային ժողովի մասնակցության: Այն, որ նման մոտեցումը չի բխում բյուջետային գործընթացում իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերի լիազորությունների տրամաբանական տարանջատման գաղափարից, առավել քան ակնհայտ է:

Խնդիրն այն է, թե ինչու է ընտրվել այս, այլ ոչ թե օրենսդիր մարմնում պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու առավել տրամաբանական եւ դեմոկրատական ճանապարհը:

Կարծում եմ, պատճառները մի քանիսն են, որոնք եւս մեկ անգամ վկայում են կառավարման համակարգում տիրող տխուր վիճակի մասին: Այն, որ այս Կառավարությունը երբեք չի տիրապետել ռազմավարական կառավարման նվազագույն կանոններին, գաղտնիք չէ: Իշխանությունն իր գործունեության երկու տարիների ընթացքում բազմիցս է աչքի ընկել առանց հետեւանքների կանխատեսման չհամակարգված եւ տարերային գործողություններով:

Եվ եթե սովորական իրավիճակներում կառավարման նման ոճը, իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ, չի հանգեցրել ճակատագրական եւ անդառնալի կորուստների, ապա ներկա պայմաններում նման գործելաոճի շարունակությունը չափազանց վտանգավոր է:

Իշխանությունները ներկայիս ոչ ստանդարտ ու ճգնաժամային իրավիճակում շարունակում են իրենց թափթփված գործելաոճը, լուրջ վտանգ ներկայացնելով երկրի եւ հասարակության անվտանգության ու բնականոն կենսագործունեության համար:

Ակնհայտ է, որ Կառավարությունը չունի հստակ ռազմավարական հակաճգնաժամային ծրագիր, հակառակ դեպքում հանդես կգար 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու համալիր նախաձեռնությամբ, ներկայացնելով կրճատման ենթակա ծախսերը, համաճարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների վերացման նպատակով առաջարկվող հատկացումները, դրանց հիմնավորումը, ակնկալվող արդյունքները, թիրախային նպատակներն ու շահառուների շրջանակը:

Համակարգված եւ համալիր գործողությունների փոխարեն Կառավարությունը գերադասում է շարունակել իր հախուռն գործողություները, լուծել այսրոպեական ու իրավիճակային խնդիրներ, ձգտել բավարարել հանրային գրեթե բոլոր շրջանակների ցանկությունները, բայց արդյունքում հուսահատ թողնելով շատերին եւ այսպես շարունակ: Սա հակաճգնաժաային ռազմավարության եւ համալիր ծրագրի բացակայության վառ վկայություն է, ինչը լուրջ մարտահրավեր է պետության ու պետականության համար:

Հաջորդ խնդիրը, որը փորձում է լուծել Կառավարությունն իր այս քայլով, դա գործողությունների հնարավորինս նվազ հանրայնացումն է: Հակառակ եպքում, ինչը կարող էր ստիպել Կառավարությանը, ով Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն եւ չունի որեւէ դժվարություն ցանկացած օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու համար, դիմել նման քայլի: Ի՞նչ ծախսեր է պատրաստվում կրճատել ու ի՞նչ ծախսեր է որոշել անձեռնմխելի համարել Կառավարությունը, որ փորձում է խուսափել Ազգային ժողովում հնարավոր հարցադրումներից:

Եթե ունի այդ հարցերի համոզիչ պատասխանները, ապա ինչու չի գնում բաց, հրապարակային ու ժողովրդավարական ճանապարհով: Չէ՞ որ պառլամենտական վերահսկողության կարեւոր տարրերից մեկն էլ հենց բյուջետային վերահսկողությունն է: Եվ այս դեպքում հետաքրքիր է դառնում ժամանակ առ ժամանակ պառլամենտարիզմի մաստեր կլաս ցույց տվող խորհրդարանի վերաբերմունքը պառլամենտական վերահսկողության թուլացմանն ուղղված այս նախաձեռնությանը:

Հ.Գ. Պառլամենտական երկրում բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությունից պառլամենտին զրկելն առավել քան նոնսենս է:

Մեկ Հայաստան կուսակցություն ՖԲ Գրառում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին