DXY.cn պորտալի փոխանցմամբ՝ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին տեղեկություններով՝ COVID-19- ով վարակվելուց հետո ապաքինվել է ավելի քան 882 հազար հիվանդ: Մահացածների թիվը 207,094 է կազմում:
Կորոնավիրուսով վարակվածների և հիվանդությունից մահացածների թվով աշխարհում առաջատար շարունակում է Միացյալ Նահանգները մնալ։
Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Ռուսաստանում դեպքերի թիվն այսօր կազմում է 87147: Մեկ օրվա ընթացքում բուժվել է 579 հիվանդ (ընդհանուր առմամբ 7346): Մահացածների թիվը հասել է 794-ի: