f

Անկախ

Զինվորն իր գործն արել է և այլևս պետությանը պետք չէ. Ալեքսանդր Լապշին


Երեկ հյուր էի Դիլիջանում՝ ծանր վիրավոր զինվոր Ռոմ Մուսայելյանի ընտանիքում: Նա 2020 թ. հոկտեմբերի 6-ին եղել է Շուշիի Մշակույթի տանը, երբ դրա վրա հրթիռ է նետվել և փլվել է շենքի տանիքը: Մի վայրկյանում 25 զինվոր է զոհվել: Ռոմի բախտը բերել է, ողջ է մնացել, բայց հայտնվել է ընկած բետոնե սալի տակ և այդ վիճակում  մնացել է մի քանի ժամ: Ձեռքն անմիջապես է կորցրել, այն բառի բուն իմաստով փրթիկ-փրթիկ է եղել: Ոտքը և որովայնի ստորին մասը (նա աղիների և սեռական օրգանների ծանր վնասվածքներ ունի) նույնպես ճզմվել են վերևից ընկած տանիքի կտորներից:

Եթե հաջողվեր ազատել նրան փլատակների տակից և հիվանդանոց հասցնել, գուցե հաջողվեր փրկել ոտքը, ինչպես նաև  աճուկային մասը: Բայց անհայտ պատճառով փրկարարական աշխատանքները սկսվել են միայն մի քանի ժամ հետո, երբ շատ վիրավորներ արդեն մահացել էին, իսկ Ռոմի՝ բետոնի տակ ճզմված ոտքում արդեն փտախտ (գանգրենա) էր սկսվել, ստիպված եղան այն անդամահատել:

Բնականաբար զինվորական ղեկավարությունից ոչ ոք չի պատժվել դրսևորած հանցավոր անփութության համար. զինվորներին տեղավորել են Մշակույթի տանը հենց դահլիճում (այն դեպքում, երբ այնտեղ նկուղ է եղել, որտեղ ավելի անվտանգ էր), թեպետ չէին դադարում հրաձգությունները և տղաները ոչնչով պաշտպանված չէին, երկրորդ՝ չի կազմակերպվել վիրավորների անհապաղ տարհանումը:

Ռոմա Մուսաելյանը հոյակապ տղա է, շատ ուժեղ, և ընդ որում, հումորի զգացումով: Լսելով նրա պատմությունը՝ սարսափելի է պատկերացնել, թե ինչ տառապանք է կրել և շարունակում է կրել: Բուժումն ավարտված չէ, զգացնել են տալիս աղիների և միզասեռական համակարգի վնասվածքները, թույլ իմունիտետը, բռով դեղահաբերը, որոնք ընդունում է նա, մշտապես կատետրից օգտվելու անհրաժեշտությունը: Լիարժեք կյանքի վերադառնալու համար դեռ մի քանի վիրահատություններ են անհրաժեշտ, որոնք Հայաստանի իշխանությունները, չգիտես ինչու, որոշել են չստանձնել՝ առաջարկելով ինքնուրույն արտասահմանում կլինիկաներ փնտրել, որոնք կիրականացնեն միզասեռական համակարգի փոխպատվաստումը: Նմանապես փողն էլ առաջարկել են ինքնուրույն հավաքել, ընդ որում, իմանալով, որ նման գումար ընտանիքը երբեք չի կարող հավաքել, խոսքը հայուրհազարվոր դոլարների մասին է:

Սա է ճշմարտությունը. զինվորն իր գործն արել է և այլևս պետությանը պետք չէ: Այսպես է ստացվում: Ամոթ և խայտառակություն: Դեռ հաշմանդությունն էլ հաստատել են տվել անհավանական ջանքերով, քանի որ սկզբում նրան նշանակել են ամսական 27 հազար դրամի նպաստ (60 դոլար), հետո աղմուկ բարձրացնելուց հետո հասցրել են 250 հազար դրամի, ինչը նույնպես բավարար չէ, դա հիմնականում կատետրների վրա է ծախսվում:

Ի՞նչ եմ մտածում: Գուցե ոմանք ծանոթներ ունեն Նահանգների կամ Եվրոպայի մարդասիրական կազմակերպություններում, հիմնադրամներում կամ օրինակ՝ ԱՄՆ-ի բանակի նախկին զինվորներին միավորող վետերանների կազմակերպություններում: Գուցե նրա՞նք կարողանան օգնել, եթե հայրենի երկիրը դրան պատրաստ չէ:

 

Հայաստան վիրավոր զինվորներ Ալեքսանդր Լապշին

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին