f

Անկախ

Եթե ուզում ենք Հայաստանը տեսնել որպես արագ զարգացող կամ զարգացած երկիր, ապա պետք է ունենանք զարգացած գիտություն


Գիտության ոլորտի խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինտիտուտի գիտաշխատող Գոհար Ասատրյանի հետ։

 -Տիկին Ասատրյան, զրույցը սկսենք կառավարություն-գիտություն համագործակցության քննարկմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այն։ Կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ կարող է անել՝ համագործակցությունը բարելավելու համար։

 -Պետք է պարզապես համագործակցել, ընդ որում  ոչ թե կարճաժամկետ, միանվագ, այլ պետք է լինի կայուն և շարունակական գործընթաց։ Գիտության արդյունքները  փոփոխություններ են առաջացնում: Սակայն գիտությունն ինքը սիրում է կայունություն։ Ցնցումները, որոնք առաջանում են կառավարության գործունեության ընթացքում, կարող են հանգեցնել գիտության համար էքստրեմալ իրավիճակների: Այդ իսկ պատճառով պետք է լինի կայուն, անցնցում, երկարաժամկետ և նպատակային համագործակցություն:

  -Ո՞րն եք համարում մեծագույն խնդիրը գիտության ոլորտում Հայաստանում։ Լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում այդ խնդրին։

 -Խնդիրները շատ են՝ պոտենցիալ ունեցող ուղեղների արտագաղթը, երիտասարդ կադրեր գտնելու դժվարությունները, հայերենով կարևորագույն գիտական նվաճումների մասին տեղեկատվության, արդյունքների, հոդվածների բացակայությունը: Խնդիր է նաև նորագույն տեխնիկական միջոցների, սարքերի և սարքավորումների բացակայությունը և դրանց ձեռքբերման հնարավորությունների սահմանափակ լինելը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

 Ցանկացած փոփոխություն գիտության մեջ պետք է կատարվի սահուն, անցավ եղանակով: Պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ պատերազմների ժամանակ գիտության օջախները մեկուսացրել են կայուն միջավայրերում, որպեսզի գիտությունը կարողանա զարգանալ և արդյունքներ տալ: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր։ Գիտությունը գցել են անկայուն միջավայր, ցնցումային իրավիճակների մեջ․․․

 -Դուք մատնանշեցիք  երիտասարդ կադրերին ներգրավելու դժվարությունները։ Ձեր ոլորտում երիտասարդ գիտաշխատողների ներգրավման առումով իրավիճակն ինչպիսի՞ն է։ Ինչպե՞ս կարելի է գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդների համար։

 -Այսօր կանգնած ենք խնդրի առջև՝ երիտասարդները դժկամությամբ են ուզում զբաղվել հիմնարար գիտությամբ, նրանց հետաքրքրում են գրանտները ստանան, գործն անեն, անցնեն հաջորդին։ Մինչդեռ երիտասարդը, որն ընդգրկվում է գիտության մեջ, պետք է նպատակային ուղի ունենա, և նպատակը պետք է լինի գիտական արդյունքը, ոչ թե դրամական միջոցները։

Իրականում մտավոր պետենցիալ ունեցող երիտասարդներին, որոնք ունակ են զբաղվել գիտությամբ, պետք է ապահովել պայմաններով, որպեսզի ընտանիք կազմելուց հետո  ստիպված չլինեն հեռանալ գիտությունից։  Նրանք պետք է ստանան համապասխան ֆինանսներ գիտության մեջ մնալու համար, չենք խոսում  նրանց կոչումներ շնորհելու մասին, այլ վարձատրության: Երիտասարդներին միջազգային ծրագրերում ընդգրկելը ևս բավականին բարձր գրավչություն է ստեղծում, և դա պետք է հաշվի առնել:

Կա մեկ այլ ծագած խնդիր, փոխվել է սեռային համամասնությունը գիտության ոլորտում: Տղամարդկանց քանակը նվազում է, կանանց քանակն  ավելանում է: Այսօր գիտաշխատողի գործունեության արդյունավետ կազմակերպման համար այս համամասնության խիստ փոփոխությունը միշտ չէ ընդունելի:

 -Այս տարի գիտության ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է։ Արդյոք դա բավարա՞ր է գիտության ոլորտի  խնդիրները լուծելու համար։

 -Այո, գիտության ֆինանսավորումն ավելացել է, բայց դեռ շատ հեռու է բավարար լինելուց։ Հիմնական ֆինանսավորումն ուղղվում է աշխատավարձերի բարձրացմանը, որը հաճախ էլ կատարվում է անձնակազմի կրճատման միջոցով, որը դրական արդյունք չի կարող տալ:

Գիտության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում տրամադրել նաև տեխնիկական վերազինման, սարքեր, սարքավորումներ և հատուկ ծրագրային  փաթեթներ ձեռք բերելու համար:

 -Իսկ ի՞նչ դեր կարող է ունենալ գիտությունը Հայաստանի զարգացման գործում։

 -Գիտությունն ինքնին առաջընթաց է, և ամենուր, ուր կա գիտություն, կա նաև առաջընթաց: Բավարար է միայն նշել, որ  բոլոր զարգացած երկրները գիտահեն են։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք Հայաստանը տեսնել որպես արագ զարգացող կամ զարգացած երկիր, ապա մենք պետք է ունենանք զարգացած գիտություն: Այսօր աշխարհում չկա ոչ մի զարգացած երկիր, որը չունի զարգացած գիտություն: :

Հետևաբար գիտությունը Հայաստանի զարգացման գործում ունի խիստ առաջնային դերակատարություն: Մեր երկիրը զարգացած տեսնելու համար պետք է ունենալ զարգացած գիտություն:

Բայց կարևոր է հիշել, որ նորորարական լայնածավալ մոտեցումների կիրառելիությունը պետք է սահմանային գոտիներ ունենա և չգերազանցի կայուն զարգացման ծրագրերի 30 տոկոսի սահմանը:Եվ մենք այս ամենը գիտակցելով իրականացնում ենք հետազոտությունների արդյունքների հարաբերական և ներդաշնակ կիրառում, որի օրինակը մեր ստացած գիտական արդյունքի հիման վրա ստեղծված խառնուրդներն են, որոնք սահուն և առանց ցնցումների կարելի է կիրառել:

  -Ձեր կարծիքով՝ ունե՞նք արդյոք բավարար մտավոր պոտենցիալ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար։

 -Դեռևս ունենք։ Սակայն շատ մոտ ապագայում կարող են ծագել խնդիրներ...

Սերնդափոխության արդյունքում մենք հնարավոր է՝ ունենանք մտավոր պոտենցիալի կորուստ, ավելին, եթե աճող սերունդը չկրթվի մտավոր պոտենցիալի զարգացման ուղղությամբ, ապա մենք կկանգնենք լուրջ մարտահրավերների առջև:

 

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ գիտության զարգացում հարցազրույց

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին