Ոչ բնական բաղադրությամբ չափազանց քաղցր քաղցրավենիքները կարող են էապես վնասել մարդու առողջությանը, URA.Ru-ին ասել է Labquest լաբորատոր ցանցի սննդաբան, Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան։ Գրում է Gazeta.ru-ն։
Խանութում քաղցրավենիք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել փաթեթի վրա նշված բաղադրությանը։ Շատ շաքարավազ և տարբեր ներկանյութեր պարունակող ապրանքներն վնասակար են։ Որքան հաճախ մարդն ուտում է նման քաղցրավենիք, այնքան մեծանում է տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը։
«Ամենավնասակար քաղցրավենիքները պարունակում են ավելի շատ շաքար, ինչպես նաև տարբեր բուրավետիչներ և ներկանյութեր։ Առողջությանը վնասելը կախված է կերածի քանակությունից, ինչպես նաև սննդակարգում քաղցրավենիքի և այլ ածխաջրածին մթերքների առկայության հաճախականությունից»,- ասել է սննդաբանը։
Մասնագետը նշել է, որ ավելի լավ է ընտրել քաղցրավենիք, որոնցում շաքարը փոխարինվում է ստեվիայով կամ ֆրուկտոզայով։ Շոկոլադ գնելիս պետք է նախապատվությունը տալ կակաոյի հատիկների բարձր պարունակությամբ սորտերին։