f

Անկախ

Դպրոցի տնօրենն ու փոխտնօրենն այլևս չեն դասավանդելու․ ի՞նչ հետևանքներ սպասել


Դպրոցի վարչական աշխատողները, այն է՝ տնօրենը և ուսումնական գծով փոխտնօրենը, այս ուսումնական տարվանից այլևս չեն դասավանդի, չհաշված բացառությունները։ 

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունը սահմանում է, որ  «վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում»։ Նախկին կարգով վարչական աշխատողներն ունեին շաբաթական 8 դասաժամ դասավանդելու հնարավորություն։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն, «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով օրենսդրական փոփոխության հնարավոր դրական և բացասական հետևանքները, ասում է․ «Ես ինքս ավելի կողմնակից եմ խաղացող մարզիչ տարբերակին, այսինքն եթե տնօրենը և փոխտնօրենը ղեկավարում են  կոլեկտիվ, իրենք նույնպես պետք է դասավանդեն, որպեսզի իրենք էլ զգան աշակերտներին, քանի որ աշակերտներն անընդհատ փոխվում են, նոր սերունդ է գալիս։  Եթե տնօրենը կամ ուսմասվարը երկար ժամանակ չդասավանդի, ինքը, բնականաբար, կկտրվի  այդ ամեն ինչից»։ Կրթության փորձագետը նշում է, որ ճիշտ կլիներ ոչ թե վարչական աշխատողներին դասավանդելու հնարավորությունից զրկել, այլ նաև  ԿԳՄՍՆ ոլորտը համակարգող աշխատակիցներին դասավանդելու հնարավորություն տալ։ «Կարծում եմ՝ նաև նախարարության աշխատակիցները  պետք է  դասավանդեն դպրոցում, որպեսզի զգան այն համակարգը, որը կառավարում են»․- ասում է նա։

Խաչատրյանը մատնանշում է նաև հարցի ֆինանսական կողմը։ «Բոլորս գիտենք, որ տնօրենների և ուսուցիչների աշխատավարձը շատ ցածր է, և այդ 8 ժամ դասավանդելը իրենց համար հնարավորություն էր լրացուցիչ գումար վաստակելու և, ինչու ոչ, մասնակցելու այս կամավոր ատեստացիային, ինչն իրենց հնարավորություն էր տալիս դասաժամերի մասով բարձրացնել աշխատավարձը»,- ասում է նա՝ հավելելով, որ այս պարագայում ատեստավորված ուսուցիչը կարող է շատ ավելի բարձր վարձատրություն ստանալ, քան տնօրենը։

«Չի կարող այնպես  լինել, որ աշխատողին ավելի բարձր վճարեն, քան ղեկավարին։ Հիմա այդ իմաստով ես կողմնակից եմ, որ գոնե ուսմասվարները դասավանդեն։ Եթե տնօրենի պարագայում նախարարությունը բերում է այն փաստարկը, որ տնօրենն ինքը  հաճախ չի դասավանդում, զբաղված լինելու պատճառով  ուսուցչին է ուղարկում իրեն փոխարինելու, ապա ուսմասվարներն  առանձնապես այդ խնդիրը չունեն։ Ուսմասվարներին մարզպետարան կամ այլ տեղեր հաճախ չեն կանչում, իրենք հիմնականում օրն անցկացնում են դպրոցում, և որևէ խնդիր չկա, եթե նա օրական 1-2 ժամ դասավանդի»,- ասում է կրթության փորձագետը  և հավելում, որ խնիր չի տեսնում, եթե անգամ օրենքով սահմանված 8 դասաժամը պակասեցնեն։

Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը ևս  «Անկախի» հետ զրույցում նշում է, որ կողմնակից է ուսումնական գծով փոխտնօրեններին դասավանդման հնարավորություն տալուն․

«Ցանկացած ուսումնական գործընթացի պատասխանատու  գործընթացը ճիշտ կառավարելու, զգալու համար պետք է անընդհատ  դասապրոցեսի մեջ լինի և փորձարկումներն  իրականացնի ըստ էության՝  դասապրոցեսի մեջ։ Ուստի կարծում  եմ կարելի է  ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ ուսումնական մասի փոխտնօրեններին գործընթացի մեջ ներգրավել»։  Փոխարենը Վարդան Ավետիսյանն առաջարկում է  աշխատանքի հստակ բաժանում իրականացնել, որպեսզի դասավանդման հաշվին չտուժի վարչական աշխատանքը և հակառակը։

«Այս  պահին մեր ունեցած օրենսդրական կարգավորումներն  այդ հստակությունը չեն տալիս,  և ինչ-որ տեղ հնարավոր է, որ ուսումնական մասի փոխտնօրենը կամ տնօրենը, զբաղվելով ուսուցչական գործունեությամբ, կարող են բաց թողնել վերահսկողության որոշ մեխանիզմներ»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տնօրենի և փոխտնօրենի պաշտոնը ցածր վարձատրության պատճառով չեն կորցնում գրավչությունը, եթե վարչական աշխատողները զրկվում են դասավանդմամբ լրացուցիչ գումար վաստակելու հնարավորությունից, Ավետիսյանն ասում է․ «Ընդհանրապես կրթության ոլորտում վարձատրության կարևորագույն խնդիրն  ուղեկցում է բոլորին։ Հույս ունեմ, որ գոնե հունվարյան  գործընթացներից հետո վարչական աշխատողներին  ըստ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածության և աշխատանքի որակի լրացուցիչ վճարներ տալու օրենսդրական մեխանիզմներ կմշակվեն»։

Խոսելով փոփոխության դրական կողմերի մասին՝ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ այսպիսով դպրոցներում կնվազեն ուսուցիչների թերբեռնված հաստիքները։ Եվ դա հենց այս փոփոխության նպատակներից մեկն է։ 

Հարցին, թե որն է  նման օրենսդրական փոփոխության հնարավոր պատճառը, Խաչատրյանն ասում է․ «Հավանաբար բողոքներ են եղել, որ տնօրեններն իրենց ժամերը չեն պարապում, ուսուցիչը պարապում է, գումարը ստանում է տնօրենը։ Մյուս փաստարկն էլ այն է, քանի որ հիմա նախարարությունը խստացնում է  տնօրեններին ներկայացվող պահանջները, իրենք մտածում են, որ  տնօրենը գիշեր-ցերեկ պետք է դասալսումներ ու վերլուծություններ անի, ուսուցիչներին վերապատրաստի, խորհուրդներ տա, այսինքն այդպիսի  աշխատանք կատարի, ոչ թե անձամբ դասավանդի»։ 

Հարցին, թե երկարաժամկետ առումով օրենսդրական փոփոխությունն ի վերջո դրական, թե բացասական հետևանքներ կունենա համակարգի վրա, Խաչատրյանն ասում է, որ ավելի շատ բացասական հետևանքներ է սպասում։




 

դպրոց հանրակրթություն հանրակրթության մասին օրենք խմբագրի ընտրանի Սերոբ Խաչատրյան Վարդան Ավետիսյան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին