f

Անկախ

Ահազանգում են գյումրեցիները․ համավարակի պայմաններում զրկված են ջրից․ տեսանյութ


Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկի Սավոյան փողոցի բնակիչներն ահազանգում են, որ արդեն 10 օր է ջուր չունեն: Թաղամասում մեծամասամբ տնակներ են, որոնց մեծ մասում երբեք էլ հոսող ջուր չի եղել, սակայն բակի ծորակից կարողացել են դույլերով ջուր կրել: Հիմա այդ ծորակի ջուրն էլ են կտրել:

Այս թաղամասում, ինչպես բնակիչներն են հավաստիացնում, հաճախ է լինում, երբ օրերով զրկվում են ջրից, բայց երբ յուրաքանչյուրը մի քանի անգամ զանգահարում է <Վիոլիա ջուր> ընկերություն, ջուրը նորից միացնում են: Ասում են՝ հիմա ո՛չ զանգերին են պատասխանում, ո՛չ էլ ջրի խնդիրն է կարգավորվում: Հատկապես համավարակի այս օրերին, երբ հարկավոր է լվանալ ու ախտահանել ամեն բան, մարդիկ զրկված են նույնիսկ խմելու ջուր ունենալու հնարավորությունից:

- Բոլոր տեղերն ահազանգել ենք, պատասխանող չկա: Արդեն պատգամավորներին ենք զանգում, կառավարության թեժ գծերին ենք զանգում, ոչ մի տեղից մեր զանգերին չեն պատասխանում: Փոքր երեխաներ ունենք, սա ի՞նչ վիճակ է: Ու՞մ դիմենք, որ մեր խնդրին լուծում տա, ինչքա՞ն կարելի է այս պայմաններում ապրել, - Անկախ-ի հետ զրույցում ասացին բնակիչները:

Խմելու ջուրը մեծ ու փոքրով բերում են հարևան թաղամասից, որը երկու փողոց հեռու է, փողոցների վիճակն էլ բարվոք չէ, հատկապես անձրևային օրերին ցեխն ու անձրևաջրերով լի փոսերն էլ պետք է հաղթահարեն:

Թաղամասի բնակիչները որոշել են, որ եթե մինչև երեկո ջրամատակարարումը չվերականգնվի, ապա իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար կփակեն թե՛ իրենց, թե՛ հարակից փողոցները:

Գյումրի ահազանգ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին