Իրանում ցուցարարները հրկիզել են Իսլամական Հանրապետության հիմնադիր և 1979 թվականի հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի նախնիների տունը։ Այս մասին հայտնում է «BBC» հեռուստաալիքը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։ Գրում է Gazeta.ru-ն։
Տեղական իշխանությունները միաժամանակ հերքում են հրկիզման փաստը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ շենքում էր գտնվում Խոմեյնիի թանգարանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանի հեղափոխական դատարանը մահապատժի է ենթարկել Իրանում անկարգությունների երեք մասնակիցների։ Նշվում է, որ անկարգությունների մասնակիցների դատավարությունից և ամբաստանյալների լսումներից հետո դատարանը փաստաբանների ներկայությամբ նախնական դատավճիռ կկայացնի ևս երեք քաղաքացու նկատմամբ։
Սեպտեմբերի կեսերից Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ, ով ենթադրաբար խոշտանգումների է ենթարկվել ոստիկանության կողմից սխալ հիջաբ կրելու համար։