Իսրայելցի գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք ակտիվ պայքարում են մարդու օրգանիզմում կորոնավիրուսային վարակի դեմ և կարող են օգտագործվել պատվաստանյութ ստեղծելու համար: Այդ մասին հայտնում է իսրայելական i24 պորտալը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Նաֆթալի Բեննետի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Հետևյալ հակամարմինը հայտնաբերել են Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գաղտնի լաբորատորիայի փորձագետները:
Բենետի խոսքերով, որը ծանոթացել է ուսումնասիրությանը, այս հակամարմինները հարձակվում են վիրուսի վրա և կարող են չեզոքացնել այն հիվանդի օրգանիզմում:
Նա ընդգծել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում արտոնագրերի գրանցման ուղղությամբ, որից հետո կսկսվի պատվաստանյութերի կոմերցիոն արտադրությունը: Սակայն նա չի հստակեցրել, թե երբ պատվաստանյութը կհայտնվի: