f

Անկախ

Պյոտոր Նեմոյ. Հայաստանը պատրաստ է ստանալ ցատկ կատարելու շանս` հայտնվելով բոլորից մեկ քայլ առաջ (տեսանյութ)


«Տեատրիկա» թատերական լաբորատորիայի գլխավոր տնօրեն, ռեժիսոր, դերասան, նորարարական, ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ, «301. Հայաստան` իմաստունների երկիր» նախագծի առաջին մասնակից Պյոտոր Նեմոյը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականն ու խոսել այն մասին, թե ով է Հայաստանի գլխավոր թշնամին։

«Նովոստի–Արմենիա». ձեր ելույթներից մեկի ժամանակ դուք ասացիք, որ ընտրությունը հրաշք է։ Եվ եթե ընտրում եք Բայկալը կամ Հնդկաստանը` հանգստանալու համար, ապա այնտեղ ապրում եք յոթ տարի։ Ինչու՞ եք ընտրել Հայաստանը և պատրաստվու՞մ եք այստեղ ևս ապրել 7 տարի։

Պ. Նեմոյ. ամենաքիչը յոթ տարի։ Եվ դա իսկապես հրաշք է։ Եվ հրաշքն այն պահն է, երբ մարդու հետ ինչ–որ բան է պատահում և շարունակում պատահել, և այդ փաստը։

 «Նովոստի–Արմենիա». իսկ ինչու՞ հենց Հայաստան։

Պ. Նեմոյ. տարօրինակ հարց է հայուհու համար։ Նման հարց հայերի մոտ սովորաբար չի առաջանում։ Ինչու՞ Հայաստան։ Որովհետև սա այն տարածքն է, որտեղ հիմա տեղի են ունենում ամենակարևոր գործընթացները քաղաքակրթության ապագայի, լեզվի ապագայի և ապագա տեխնոլոգիաների ձևավորման տեսակետից։

«Նովոստի–Արմենիա». դուք առաջին իմաստունն եք, որ այցելել եք Հայաստան «301. Հայաստան` իմաստունների երկիր» նախագծի շրջանակում, որն ուղղված է երկիրը ճգնաժամից դուրս հանելուն։ Ի՞նչ եք պատրաստ տալ այս նախագծին և ի՞նչ եք ակնկալում դրանից։

Պ. Նեմոյ. լավ հարցեր են։ Նայեք, եթե տեղի ունենա ինչ–որ բան, որը թույլ կտա հայերին համախմբել սեփական գիտելիքները, ապա տեղի կունենա քվանտային ցատկ։ Բայց դա նրանք որևէ կերպ ի վիճակի չեն անել։

Հայերն ունեն հիանալի գիտելիքներ, մեծ գիտելիքներ ունեն գիտության և այլ ոլորտներում, սակայն չեն կարողանում դրանք համախմբել։ Խնդիրը փողը չէ, պարզապես չեն կարողանում համախմբվել և միասին ինչ–որ բան անել։ Ինչի՞ եմ սպասում։ Սպասում և կանխավայելում եմ` ստեղծելով հիմնական գործիքը` հաղորդակցությունը։ Իմ խնդիրը շատ պարզ է. մի կողմից Հայաստանին տալ օտար մարդու կարծիք, որը միշտ ինչ–որ տեղ հարստություն է։ Հնարավոր է, որ հայերը շատ բան չեն կարողանում անել, քանի որ նայում են սխալ կողմից։ Պետք է պարզապես հրավիրել ուրիշ մարդկանց և հարցնել, թե ինչպես են նրանք դրան վերաբերվում։ Ուրիշի հայացքը հնարավորություն կտա վերակենդանացնել կառույցը։ Մյուս կողմից, կարծում եմ, որ Հայաստանին հարկավոր են ոչ հայեր, հենց «դրսից» մարդիկ, քանի որ հայերը հազարամյակներ շարունակ կատարել են թարգմանչի դեր այս կամ այն քաղաքակրթություններում։ Նրանք իրար հետ չեն զրուցել։ Եվ նրանց անհրաժեշտ են մարդիկ, ովքեր սիրահարված են իրենց, որպեսզի Գագիկին բացատրեն, թե ինչ ի նկատի ունի Ռուբիկը և ծանոթացնեն միմյանց հետ։ Դա հենց այն է, ինչը, հնարավոր է, կհանգեցնի ցատկի և թույլ կտա կատարել քայլ, որը կհամախմբի գիտելիքները։

«Նովոստի–Արմենիա». պատրաստվում եք ինքնատիպ դետոնատորի դեր խաղա՞լ

Պ. Նեմոյ. այո

«Նովոստի–Արմենիա». նախորդ տարի տեղի ունեցած ազգային աղետից հետո մենք, որպես ազգ, սկսեցինք մտածել այն հարցի շուրջ, թե ով ենք մենք։ Ի վերջո, ո՞վ ենք մենք` հայերս` որպես ժողովուրդ։

Պ. Նեմոյ. ես հաստատ հարցը կտայի այս կերպ` ազգային աղետից հետո՞, թե՞ հենց այդ ժամանակ։ Քանի որ ինձ թվում է, որ հիմա ազգային աղետի ամենաթեժ փուլն է։ Սա կարևոր կոնտեքստ է, քանի որ երբ ինչ–որ բան ավարտվում է, ապա ֆիզիկայի օրենքներով` այն տեղ է ազատում հաջորդ գործի համար։ Բայց երբ ինչ–որ գործընթաց ավարտված չէ, նշանակում է, որ մենք գործում ենք ալիքի ներսում։ Եվ այդ ժամանակ պետք է հասկանանք, քանի որ նավիգացիան տարբեր է. հայտնվում ենք ջրի մակերևույթի վրա` հանգիստ վիճակում, երբ աղետն արդեն տեղի է ունեցել և պետք է հասկանանք ու որոշում ընդունե՞նք` ինչ անել, թե՞ մենք հենց այդ ալիքի ներսում ենք։

«Նովոստի–Արմենիա». և պետք է հասկանալ` ինչպե՞ս փրկվել։

Պ. Նեմոյ. այո, և պետք է հասկանալ` ինչպես խուսավարել, ինչպես փոխել ուղղությունը հենց այդ էներգիայի ներսում։ Իհարկե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես կարծում եմ, որ ոչինչ չի անցել, այն հենց հիմա է կատարվում։ Եվ պետք է ճիշտ պայմանավորվել և օգտագործել այդ աղետի հզորագույն էներգիան` ապագայի, սուպերարդյունքների համար։ Քանի որ եթե այդ էներգիան չօգտագործվի, այդ ալիքը կծածկի և կոչնչացնի բոլորին, իսկ եթե այն օգտագործվի, ապա կարելի է արտադրել էլեկտրականություն, ապագա, փոխակերպել այն։

«Նովոստի–Արմենիա». իսկ ո՞վ ենք մենք` հայերս։

Պ. Նեմոյ. բարդ հարց է։ Ովքե՞ր են հայերն ինձ համար` որպես «արտաքին» մարդու։ Հայերն աշխարհում ամենագլխավոր ցանցային ազգերից են։ Կա նման երկու ազգ` հայերն ու հրեաները։ Բայց հրեաները փակ կառույց են, որը շարժվում է դեպի ներս, հայերը միշտ բաց կառույց են, ինտեգրված բոլոր հասարակություններում և համակարգերում։ Հայերը հետաքրքիր պատմություն է, ազգ, որը չի գնահատում և չի ճանաչում սեփական մշակույթը, բայց պարծենում է նրանով, որ գոյություն ունի։ Իսկ իրական համատեքստում չի օգտագործում այն պարզապես տիեզերական ռեսուրսը, որն առկա է սեփական մշակույթում։ Օրինակ, Հայաստանն ու հայկական մշակույթը որևէ կերպ դրսևորված չեն աշխարհում։ Այ ասում ենք Ճապոնիա և միանգամից ինչ–որ պատկեր ենք պատկերացնում, Գերմանիա, Աֆրիկա, իսկ Հայաստանը դա...

«Նովոստի–Արմենիա»...կորսված Արարատն է։

Պ. Նեմոյ. այո, և վերջ։ Սպիտակ բիծ։ Մենք անգամ ասում ենք Վրաստան և պատկերացնում երգեր, գինի։ Իսկ Հայաստանը...ոչինչ։ Այսինքն, արտաքին աշխարհի համար նման մշակույթ ընդհանրապես գոյություն չունի։ Մի կողմից, դա այն բանի հետևանքն է, որ հայերը հազարամյակներ շարունակ ինտեգրվել են այլ հասարակությունների, այլ պետությունների մեջ։ Եվ հայերն ունեն նրբազգացության այնպիսի մակարդակ, որ դարձել են և մինչև հիմա դառնում են այլ մշակույթների չափանիշ, ներկայացուցիչ։

«Նովոստի–Արմենիա». Հռոմի Պապից ավելի շատ են կաթոլիկ։

Պ. Նեմոյ. այո–այո, հենց այդպես։ Սեփական մշակույթը երբեք չէր օգնում առաջխաղացմանն ու գոյատևելուն այդ հասարակություններում, այդ պատճառով այն մնում էր տանը և չէր գնահատվում։

Այդ պատճառով սեփական մշակույթն աստիճանաբար դեգրադացիայի ենթարկվեց, քանի որ հայտնվեց մեծ ճնշման տակ այլ մշակույթների կողմից։ Սեփական մշակույթն աստիճանաբար վերացավ։ Մի կողմից ամեն հայ կարող է ասել. «Մենք առաջին քրիստոնեական պետությունն ենք, մենք ամենա–ամենան ենք, 6 հազար տարի առաջ ամեն ինչ եղել է»։ Մյուս կողմից, ցանկացած ճշտող հարցին նա չի կարողանա պատասխանել։ Նա չգիտի, թե իրականում ինչպես է դա տեղի ունեցել, ինչի հետևանքով։ Չգիտի, թե ինչ ի նկատի ունի` «սեփական» մշակույթ ասելով։ Եվ դա չի տալիս աճելու, առաջ շարժվելու հնարավորություն։

Ինչպես ասել է մի հիանալի մարդ (Գուստավ Մալեր). «Ավանդույթը ոչ թե մոխրի պաշտամունքն է, այլ կրակի փոխանցումը»։ Այսինքն մշակույթն ու ավանդույթները պետք է կենդանի լինեն։ Որտե՞ղ են բակային և այլ խաղերը, ֆոլկլորը։ Ի՞նչ պար են պարում հայերը, երբ հաղթում են։ Այո, երկու–երեք պար գիտեն, բայց մեծ թվով երևույթներ, մշակույթի մի ամբողջ շարք կորսվել է, և դրան ծանոթ են միայն սուպերպրոֆեսիոնալները։

Հայերից ո՞վ կարող է ասել` ի՞նչ է Մատենադարանը։ Պարզապես կասեն` այնտեղ պահվում են հնագույն ձեռագրեր։ Իսկ ինչպիսի՞ ձեռագրեր։ Ինչու՞ է Կադիրովի թիմն արդեն մի քանի տարի գտնվում Մատենադարանում։ Քանի որ նրանք ուզում են վերականգնել Իչկերիայի պատմությունը։ Իսկ ինչու՞ Մատենադարանի միջոցով։ Իսկ այնտեղ ի՞նչ տեքստեր կան, որոնք վերաբերում են հելլենիստական, եգիպտական և հին հնդկական մշակույթներին։ Որտեղի՞ց են դրանք հայտնվել այնտեղ, ինչու՞։

«Նովոստի–Արմենիա». հայտնի է, որ բազմաթիվ հնագույն ձեռագրեր պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ, դրանց բնօրինակը կորել է։

Պ. Նեմոյ. այո, բայց ոչ ոք չի ասի դրա մասին։ Եվ այսպես է գրեթե ամեն ինչի հետ։ Կա Ուրարտու պետություն, իսկ ի՞նչ է այն, ի՞նչ կապ կա։ Մեկ տասնյակից ավել թագավորություններ են եղել, մայրաքաղաքներ են տեղափոխվել, իսկ ինչու՞։ Այս ամենը ևս հայտնի չէ։ Ի՞նչ է գրված այս տաճարում, իսկ ինչու՞ խաչքարն ունի նման նախշ։ Իսկ ինչու՞ է այս խաչքարը տարբերվում մյուսից։ Իսկ ինչու՞ հայերի խաչի վրա չկա Քրիստոսի պատկերը։

«Նովոստի–Արմենիա». այսինքն եկե՞լ է ժամանակը, որպեսզի հայերը ծանոթանան իրենք իրենց հետ։

Պ. Նեմոյ. հիմա հենց դրա ժամանակն է։ Ավստրալիայում կա սովորույթ, երբ բրինձը վատ է աճում, կանայք դուրս են գալիս դաշտ, պպզում և երգում են երգ բրնձի պատմության մասին։ Նրանք պատմում են բրնձին այն մասին, թե ով է նա։ Բրինձը հիշում է, թե ով է ինքը և սկսում է աճել։ Եկել է ժամանակը, որպեսզի հայերն իրենք իրենց պատմություն պատմեն, հիշեն բաներ, որոնք, թվում է թե բոլորը գիտեն։ Բոլորը, կարծես, գիտեն, բայց ոչ ոք չգիտի, և պետք է ևս մեկ անգամ պատմել։

«Նովոստի–Արմենիա». ամենասկզբից և մանրամասն...

Պ. Նեմոյ. այո–այո

«Նովոստի–Արմենիա». այդուհանդերձ, դուք հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ սիրահարված եք հայերին` չնայած այն հանգամանքին, որ նրանց մասին քիչ բան է հայտնի։ Ինչու՞։

Պ. Նեմոյ. էէէ, մեկը մյուսի հետ կապ չունի։ Առաջինը, հայերը զարմանալի ժողովուրդ են։ Հայեր եղել են իմ մանկապարտեզում, դպրոցում, ինստիտուտում։ Հիմա ես մեծ թվով հայ ընկերներ ունեմ արվեստի, գիտության, բիզնեսի ոլորտից։ Ինչպես ասում էին մեր տատիկները. «Հայը միշտ մի քիչ լացում է»։ Իսկապես, շատ հետաքրքիր է նայել մի մարդու, ում աչքերը փայլում են, նա հումորով է, բայց միշտ արցունքն աչքերին է։ Մյուս կողմից, հայերի հիմնական բնորոշ գիծը շատ հետաքրքիր է. հայը մի մարդ է, ում հետ գրեթե միշտ շատ մարդկայնորեն հարմարավետ է։ Հայերը շատ հետաքրքրասեր են, ամեն տեղ խոթում են իրենց քիթը։ Դա մանկությանը մոտ իրավիճակ է։ Եվ դա ևս հիասքանչ է։ Միաժամանակ հայերին ես ինչ–որ տեղ նմանեցնում եմ հույներին։ Ոչ պատմականորեն, այլ այդ ժողովուրդների համադրությամբ և հնագույն լինելով, և բացարձակ թեթևությամբ, ժամանակակից վիճակով։ Ինձ համար Երևանը Եվրոպայի լավագույն տարբերակն է` անթիվ գողտրիկ սրճարաններ, զրույցներ, քաղաքի մթնոլորտ, բայց առանց պարանոյայի, որի մեջ հայտնվել է Եվրոպան։ Ինչու՞ է ինձ համար այն լավագույն տարբերակը։ Քանի որ հայերը ոչինչ չեն վերածում գաղափարախոսության։ Այսինքն, կա այդպիսի գաղափար, այո, լավ է, բայց կարող է նաև այդպես չլինել։ Այստեղ կան դրական և բացասական կողմեր։ Բացասականն այն է, որ իրականում անհնար է ինչ–որ բանի մասին պայմանավորվել, բայց մյուս կողմից` դրա շնորհիվ կառույցը շարժուն է, կենդանի։ Բացի այդ, կան Նարեկացու, Մխիթար Գոշի, բազմաթիվ հայ ռեժիսորների հայացքներ` առանձնահատուկ հայացք` շատ պոետիկ, խորը և պատկերավոր։

«Նովոստի–Արմենիա». կա հետաքրքիր հնդկական սովորություն` զարթուցիչը դնել տարբեր ժամերի վրա, և երբ այն զանգի, հարց տալ. «Ի՞նչ ես անում»։

Պ. Նեմոյ. ոչ թե հարցնել ինքդ քեզ, այլ պատասխանել այն հարցին, թե ինչ է տեղի ունենում հիմա։

«Նովոստի–Արմենիա». եթե մենք, որպես ազգ, հարց տանք, թե ու՞ր ենք գնում, ի՞նչ է մեզ հետ տեղի ունենում հենց հիմա։

Պ. Նեմոյ. հեշտ հարց չէ։ Ինչպես ասել է իմ ընկերներից մեկը, ով ֆինանսական վերլուծաբան է. պատկերացրու քայլում ես փողոցով և հանկարծ պայթյունի ձայն ես լսում։ Բոլոր մարդիկ վախից պառկում են գետնին։ Եթե մեջդ ուժ գտնես և կանգնած մնաս, ապա շատ հեռուն կտեսնես։ Ի՞նչ է տեղի ունենում հիմա։ Աստված իմ, ամեն ինչ վատ է, բոլորը մահացել են, ամեն ինչ տապալվել է, այլևս հեռանկարներ չկան։ Բայց սա միայն արտաքին փրփուրն է, որն ընդհանրապես որևէ կապ չունի իրականության հետ։ Քանի որ հիմա, իմ կարծիքով, լավագույն ժամանակն է Հայաստանի համար։ Քանի որ վատագույն ժամանակն այն է, երբ ամեն ինչ հանգիստ է, շուրջբոլորը օճառից պղպջակներ են, որոնց բոլորը հավատում են և պատրանքի մեջ են։ Այդ պահին իսկապես տեղի է ունենում փլուզում և հետընթաց։ Իսկ երբ բոլոր պղպջակները պայթում են, ամեն ինչ փոխվում է, հանկարծ հերոսները պարտվում են, այլևս չկա պատրանք, այդ պահին հողը «մերկանում է»` իրական մարդիկ` իրական հողի վրա, իրական էներգիայում։

Սա լավագույն ժամանակն է, որպեսզի այդ հզորագույն էներգիան և տեղի ունեցող երևույթների պարզ տեսլականը հնարավոր լինի օգտագործել ապագա հիմք ձևավորելու համար։ Ի՞նչ է հիմա տեղի ունենում։ Հիմա ակնհայտ է աստվածների բացարձակ շնորհը հայերի համար, որը նրանք կամ կօգտագործեն և կկատարեն ցատկ կամ կասեն. «Այ, մենք չգիտենք, ամեն ինչ շատ վատ է»։ Կհեռանան Հայաստանից և ամեն ինչ կբաժանեն։

«Նովոստի–Արմենիա». այսինքն ամեն ինչ կամ կլինի շատ լավ կամ շատ վա՞տ։

Պ. Նեմոյ. միջին տարբերակ կա, բայց այն վատագույնն է։ Դա այն է, ինչի մասին ասում էր Քրիստոսը` մի եղեք գոլ։ Դա շատ կարևոր պահ է։ Ինձ համար միջին ուղին գորշ է, գոլ, անտանելի, ինչը հաստատ կոչնչացնի ազգին։

«Նովոստի–Արմենիա». մի անգամ նշել եք, որ Իրկուտսկում գտել եք համաշխարհային մակարդակի աստղերի, որոնց մասին չգիտեին անգամ քաղաքի բնակիչները։ Հայաստանում ճանաչու՞մ եք նման աստղերի։

Պ. Նեմոյ. շատ ճիշտ եք։ Իրավիճակը շատ նման է տարբեր կողմերից։ Իրկուտսկը, Բայկալը վայր է, որը մաքսիմալ նման է Հայաստանին, քանի որ այն լի է հզորագույն մարդկանցով ամենատարբեր ոլորտներում, որոնք չեն խոսում միմյանց հետ։ Եվ կա արտահայտություն, որն ամբողջությամբ կիրառելի է և′ Իրկուտսկի, և′ Հայաստանի դեպքում` «Ընենց մի գործերս լավ էին, հիմա էլ հարևանս Մերսեդես է առել»։

«Նովոստի–Արմենիա». իսկ որտե՞ղ է Իրկուտսկը և որտե՞ղ` Հայաստանը։

Պ. Նեմոյ. այո։ Սակայն այնքան շատ են նուրբ, ինձ համար բացարձակ անսպասելի կապերը։ Առաջին հերթին, լանդշաֆտը։ Հաստատ ասում եմ, որ կարելի է վերցնել հային, շատ խմեցնել, բերել Բայկալ և կլինեն մի քան տեղեր, որտեղ նրան կթվա, թե նա Հայաստանում է և հակառակը։ Դա հիանալի է։ Ընդ որում այս քաղաքակրթությունները գտնվում են տարբեր աշխարհներում։ Նույնն էլ Հայաստանում է` կապված համաշխարհային մակարդակի հանճարների հետ։ Օրինակ, մարդ, որի մասին, կարծես, բոլորը գիտեն` Նուռ։ Ոչ ոք չի հասկանում, թե ով է Նուռը։ Քանի որ նա իսկական, հայկական Լեոնարդո դա Վինչին է, Վերածննդի դարաշրջանի մարդ։ Քանի որ նա առաջին հերթին ինժեներ է և միայն 35–րդ հերթին է ոսկերիչ։ Դուք լսե՞լ եք Նուռի երգերը, իսկ համտեսե՞լ եք նրա պատրաստած ճաշատեսակները։ Եվ այսպիսի մարդիկ շատ են այստեղ, համաշխարհային մակարդակի մարդիկ` իրենց մտածելակերպով, բացահայտումներով, որոնք հայտնի չեն։ Դա վերաբերում է և′ երաժշտությանը, և′ գեղանկարչությանը, և′ քանդակագործությանը, և′ գրականությանը։ Ընդ որում Հայաստանն ավելի շատ է ինտեգրված քաղաքակրթության մեջ, քան Բայկալը։ Հայկական պատմությունը, սփյուռքն ինտեգրված են, այդ պատճառով կարելի է արագ մուտք գործել։

«Նովոստի–Արմենիա». ձեզ անվանում են Վոլանդ և հրաշագործ, իսկ դուք ձեր մասին ասել եք, որ եթե նախագծի իրագործման համար պետք լինի գտնել «կանաչ և երգող փիղ», դուք դա կանեք։ Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են առաջ մղել «Հայաստան» նախագիծը` որպես երկիր, ի՞նչ կանեիք առաջին հերթին։

Պ. Նեմոյ. դա ոչ այնքան «կանաչ, երգող փղի» մասին է, այլ այն բանի, եթե ինչ մատանի կվերցնեք` գտնվելով ոսկու հանքերում։ Դա այն է, ինչ մենք արդեն արել ենք։ Իռլանդացիներն ունեին ազգային պար, որի հիման վրա ստեղծվեց «Ռիվերդանս» շոուն և տարածվեց ամբողջ աշխարհում։ Եվ այդ շոուի «ճամփորդության» ժամանակ հազարավոր մարդիկ ցանկացան սովորել այդպես պարել, ունենալ այդպիսի կիսաշրջազգեստ և կոշիկներ։ Ստեղծվեցին հազարավոր ստուդիաներ, իսկ զբոսաշրջիկների ներհոսքն ավելացավ ոչ թե 10-12%, այլ 82%–ով։ Առաջին ալիքը, որը գործարկեցինք Հայաստանում, գտածոներ հավաքելն է։ Ես թիմի հետ ընկղմվում եմ Նարեկացու, տեքստերի մեջ, հավաքում եմ ցանկացած գտածո, տեղեկություններ` ավելի շատ ֆակտուրա զգալու համար։ Մենք հավաքում և ծանոթանում ենք մեծ թվով մարդկանց հետ, որոնք կոնտենտ են պահում երաժշտության, պարի, այլ ոլորտներում, որպեսզի կարողանանք Դյու Սոլեյ կրկեսի մակարդակի վրա ստեղծել շքեղ, շատ գեղեցիկ, շատ հզոր շոու, որը կսկսի «ճամփորդել» աշխարհով։ Անկեղծ ասած հենց դա էլ կստեղծի նոր Հայաստանը, այն հայացքը, որով կնայեն այս տարածքին։

«Նովոստի–Արմենիա». ձեր կարծիքով, Հայաստանն ունի՞ ապագա։

Պ. Նեմոյ. Հայաստանը հիմա ունի մեկ գլխավոր թշնամի։ Ոչ ոք չի կարող հաղթել հայերին, բացի հենց իրենցից` հայերից, ոչ ոք չի կարող կործանել Հայաստանի ապագան, բացի հայերից։ Աշխարհի ոչ մի ուժ ի վիճակի չէ դա անել։ Հայաստանի ամենագլխավոր թշնամին հայերն են։ Հայաստանն ունի՞ ապագա, հիասքանչ ապագա, աշխարհի լավագույն ապագան։ Ես հիմա կարող եմ ապացուցել, որ այն կարող է լինել հենց այստեղ, այլ ոչ թե ինչ–որ ուրիշ երկրում։

«Նովոստի–Արմենիա». ինչու՞

Պ. Նեմոյ. երբ կա խնդիր, ինչ–որ մեկն առաջարկում է լուծում և դառնում է առաջինը։ Հայաստանը կարող է ասել աշխարհին` մենք ժամանակին դարձել ենք առաջին քրիստոնեական պետությունը, իսկ հիմա այնքան ենք իջել, ինչպես ամբողջ աշխարհը, և այնպիսի զրոյական մակարդակի վրա ենք, որ եկել է «պետություն» հասկացությունը փորձարկելու ժամանակը, եկել է աշխարհում առաջին թվային պետություն դառնալու ժամանակը։ Հենց այդ պահին Հայաստանը մի վայրկյանում դառնում է առաջատարը մի քանի պարամետրերով։ Չէ՞ որ հայերը ցանցային ազգ են, որն առավելագույնս մոտ է թվային պետությանը։ Հայերն ազգ են, որն ինտեգրված է բոլոր հասարակություններում։ Եթե հիմա հնարավոր լինի գտնել «ինստիտուցիայի» ճիշտ ուղին, ապա այս տարածքը պատրաստ է ստանալ ցատկ կատարելու հնարավորություն և չվազել ոչ մեկի հետևից, այլ լինել մեկ քայլ առաջ, հայերը բազմիցս այդպես արել են։

«Նովոստի–Արմենիա». թող այդպես էլ լինի, շնորհակալություն։

Պյոտոր Նեմոյ հայեր Հայաստան հարցազրույց Տեսանյութ խմբագրի ընտրանի

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին