f

Անկախ

Ուսուցչին աշխատավարձ չտալով չենք կարող կրթության որակ բարձրացնել․ Արմինե Դավթյան


Չնայած համատարած գնաճին և իրողությանը, որ 2023-ին Հայաստանում կբարձրանա նվազագույն աշխատավարձը, պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, ուսուցիչների բազային աշխատավարձը կմնա անփոփոխ։ 

Գալիք տարում նախագահն ամեն ամիս 321 հազար դրամով ավել կվարձատրվի, վարչապետը՝ 307 հազարով, նախարարները՝ 204 հազար դրամով, իսկ ԱԺ պատգամավորները՝ 168 հազար դրամով ավել։ Սա, իհարկե, չհաշված պարգևավճարները, որոնցով ներկայիս իշխանավորներն իրենց պարբերաբար պարգևատրում են։

Իսկ դպրոցի ուսուցիչը, որի վրա դրված է ապագա սերունդը կրթելու ծանր պատասխանատվությունը, հավելյալ վարձատրության համար ստիպված պետք է լինի կամավոր ատեստավորում անցնել և բարձր ցուցանիշներ ապահովել։

«Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե»  ՀԿ ղեկավար Արմինե Դավթյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ հավելավճարն աշխատավարձի բարձրացում չի նշանակում, հատկապես, որ հավելավճարի տրամադրման համար կա պայման։

Դավթյանը դեմ չէ, որ պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ ատեստավորվի և վարձատրվի ըստ իր ցուցաբերած արդյունքների։ Բայց համոզված է՝ այդ պահանջը պետք է վերաբերի ոչ միայն ուսուցիչներին, այլ  առաջնահերթ վարչապետին, նախարարներին և պետական այլ պաշտոնյաներին։

«Այդ պաշտոնները պետք է վստահվեն ամենափորձառուներին, այլապես ներկայում հաճախ այդ պաշտոնները վստահվում են անփորձ մասնագետների, որոնք իրենց գործից գլուխ չեն հանում։ Եվ դա է պատճառը, որ մենք ունենք ճգնաժամ բոլոր ոլորտներում»,- ասում է նա։

Խոսելով ուսուցիչների ատեստավորման մասին՝ Դավթյանը կասկածի տակ է դնում գործընթացի  արդյունավետությունը։ Ասում է՝ թեստերով լավագույն դեպքում կարող են ուսուցչի մասնագիտական գիտելիքները ստուգել, բայց չեն կարող իմանալ, թե ինչպիսի մասնագետ է նա, կարողանում է ադյոք ստեղծագործական մոտեցում ցուցաբերել դասավանդելիս, ինչպես է կառավարում դասարանը, արդյոք նորարարական  մանկավարժական մեթոդներ կիրառում է դասապրոցեսում և այլն։

Նա շեշտում է՝ ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը 5-ամյա գրաֆիկով է իրականացվում, այս առումով ավելի ինֆորմատիվ է։ Մինչդեռ  աշխատավարձերը բարձրացվում են կամավոր ատեստավորման ցուցանիշների հիման վրա։

Դավթյանը շեշտում է՝ ուսուցիչների աշխատավարձերը պետք է շարունակաբար բարձրացվեն և համահավասար սկզբունքով, ոչ թե ընտրողական։ Հավելավճարներով որոշ մասնագետներին խրախուսելը չպետք է կապել աշխատավարձերի բարձրացման հետ։

Արմինե Դավթյանը կասկածում է նաև հավելավճարներով ուսուցիչներին խրախուսելու այս ծրագրի արդյունավետության վրա։ Ասում է՝ մեծ ուսուցչական համայնքի 1-2 տոկոսին բարձր վարձատրելով ոչ կրթության որակի հարցը կարող են լուծել, ոչ մասնագիտության գրավչությունը բարձրացնել, ոչ էլ մնացած ուսուցիչներին մոտիվացնել։ 

 «Ընդհակառակը, շատ ուսուցիչներ այսօր հեռանում են դպրոցից, քանի որ թղթաբանությունն ահավոր շատացել է, անիմաստ աշխատանքը շատացել է, ուսուցիչը, փոխանակ երեխայի  հետ աշխատի, թղթի հետ է աշխատում։ Արդյունքում  շատ բարձրակարգ մասնագետներ, այդ թղթաբանությունից խուսափելով, հեռացել կամ հեռանում են դպրոցից։ Նրանք ատեստավորման այդ գործընթացը համարում են չարդարացված։ Վաղը մենք կանգնելու ենք ուսուցիչների պակասի լուրջ խնդրի առջև»,- ասում է նա։

 Նրա խոսքով՝ դեմոտիվացնող է իրավիճակը, երբ անփորձ նորավարտը դառնում է պատգամավոր ու ստանում է մի քանի հարյուր հազար դրամ  աշխատավարձ, իսկ մանկավարժը, որ երկու երեք բուհ է ավարտել, չնչին վարձատրություն է ստանում և նրա աշխատավարձի  բարձրացման համար  պարտադիր պայման է ատեստավորումը։ «Աշխատավարձերի այդ անհամաչափությունը և վերաբերմունքը կոտրում է ուսուցչին, ինչքան էլ նվիրյալ լինի»,- ասում է նա։

Դավթյանը մատնանշում է նաև պետական քաղաքականության բացերը։ Ասում է՝ նախարարների և այլ պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում են, որպեսզի լավագույն մասնագետները համաձայնեն այդ պաշտոններում աշխատել, բայց ուսուցչի դեպքում նույն քաղաքականությունը չեն կիրառում, մինչդեռ երկրի ապագան կախված է հենց ուսուցչից։

«Պետք է ուսուցչի աշխատավարձն էլ գրավիչ դարձնել, որ լավագույն մանկավարժները ցանկանան աշխատել դպրոցում»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ դպրոցներում տղամարդ մանկավարժներ գրեթե չկան, ինչն էլ իր բացասական ազդեցությունն ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում։

Դավթյանն ասում է, որ ատեստավորումը դարձել  է ուսուցիչներին լռեցնելու գործիք։ «Աշխատավարձերի համաչափ բարձրացումը պարտադիր է, կարող են հավելավճարների համար ատեստավորումը կիրառել, բայց բարձրացումը պարտադիր է,- ասում է նա։-Իբրև թե ուզում են  ուսուցիչների որակը բարձրացնել, որ բարձրանա կրթության որակը։  Բայց ապացուցված իրողություն է, որ ուսուցչին աշխատավարձ չտալով չես կարող կրթության որակ բարձրացնել։ Աշխատավարձի մոտիվացիան  շատ կարևոր է տնտեսագիտության տեսանկյունից։ Պետք է լինի համարժեք աշխատավարձ և  համարժեք պահանջ»։

Դավթյանը հիշեցնում է․ « 2000-ականների սկզբին, երբ ուսուցիչը  ստանում էր 7 հազար դրամ,  այն է մի քանի ամիսը մեկ, նա հավատում էր, որ նորանկախ երկիր ենք կառուցուցում և  կգա պահը, երբ իրեն կարժևորեն ու կստանա բարձր աշխատավարձ։ Եվ 2001-2002-ից սկսած ուսուցիչների աշխատավարձը սկսեց բարձրանալ, մինչև 2005-2006թթ․ նրա աշխատավարձը բարձրացավ մինչև 70-100 հազար դրամ։ Այն ժաանակ պատգամավորը ստանում էր 120 հազար դրամ, տարբերությունը մեծ չէր։ Բայց հետագա տարիներին իշխանավորների աշխատավարձերը շարունակեցին բարձրանալ, ուսուցչինը մնաց նույնը։ Արդյունքում  ունենք այն, ինչ ունենք»։

Խոսելով ուսուցիչների հանդեպ վարվող քաղաքականության մասին՝ Դավթյանն ասում է․ «Ինձ մոտ տպավորություն է, որ կառավարությունում միշտ հայտնվում են դպրոցից և ուսուցիչներից վիրավորված մարդիկ, ովքեր ուսուցիչների նկատմամբ ինչ-որ վրեժի ծարավ ունեն և հիմա նրանց արժեզրկում են»։  Նա շեշտում է՝  ուսուցիչների հանդեպ վերաներմունքը անձերով չպետք է պայմանավորված լինի, պետք է լինի համակարգային պետական քաղաքականություն։ 

Նա համոզված է՝ կրթության որակ ապահովելու համար պետք է ուսուցիչների համար գրավիչ աշխատավարձ սահմանել։ Այդ պարագայում աստիճանաբար զտում տեղի կունենա և ոլորտում կմնան միայն լավագույն և մրցունակ կադրերը։ Ավելին, Դավթյանը համոզված է՝ սխալ էր նաև ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետներին դասավանդելու հնարավորություն տալը։ Ասում է՝ ընդամենը պետք է դպրոցում գրավիչ աշխատանքային պայմաններ ստեղծել, որ մասնագետները ցանկանան դասավանդել դպրոցում։

 

ուսուցիչ դպրոց աշխատավարձի բարձրացում Արմինե Դավթյան խմբագրի ընտրանի Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին