f

Անկախ

Իրանում կախաղան է բարձրացվել հակակառավարական ցույցերի 2-րդ մասնակիցը


Իրանում մահապատժի են ենթարկել հակակառավարական ցույցերի երկրորդ մասնակցին, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ զանգվածային ցույցերն Իրանում սկիզբ են առել սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո. մասնակիցները պահանջում են վերջ տալ երկրում մոլաների իշխանությանը:

Ցույցերի մասնակից Մաջիդրեզա Ռահնվարդը կախաղան է բարձրացվել երկուշաբթի՝ մեղավոր ճանաչվելով «Աստծո դեմ պատերազմ» հրահրելու համար: Պաշտոնապես Ռահնվարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դանակահարել է «Բասիջ» զինված ուժերի երկու անդամների, որոնք ներգրավված են եղել բողոքի ցույցերը ճնշելու գործում:

Ռահնվարդը հրապարակային մահապատժի է ենթարկվել նույն քաղաքում, որտեղ տեղի են ունեցել նրա ենթադրյալ հանցագործությունները:

Նշենք, որ նախորդ շաբաթ առաջին անգամ մահապատժի էր ենթարկվել ցույցերի մասնակիցը: Խոսքը Մուհսին Շիկարի մասին է:

Սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել։ Աղջկան սեպտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ոստիկանները՝ «հիջաբը սխալ կրելու» համար. նա մահացել է սեպտեմբերի 16-ին։ Ի պատասխան՝ Իրանի տասնյակ քաղաքների բնակիչներ դուրս են եկել փողոց։

Նորվեգիայում գործող Մարդու իրավունքների իրանական կազմակերպությունը հաղորդում է ցույցերի ընթացքում ավելի քան 200 մահվան մասին:

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ անկարգությունների ժամանակ սպանվել է անվտանգության ուժերի մոտ 60 անդամ։

Մինչ օրս 11 մարդ մահապատժի է դատապարտվել ցույցերին մասնակցելու համար։

Աշխարհում Իրան հակակառավարական ցույցեր մահապատիժ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին