Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո Ռուսաստանի սահմանների բացման հարցը դեռևս չի քննարկվել։ Գրում է Gazeta.Ru-ն:
«Նման քննարկում չի եղել, և մինչ այժմ այդ հարցը որևէ կերպ չի բարձրացվել», - ասել է Պեսկովը:
Մարտի 27-ից ռուսական կողմը կորոնավիրուսային համաճարակի պատճառով դադարեցրել է կանոնավոր և չարտերային թռիչքները այլ երկրների հետ:
Բացի այդ, մարտի 31-ից ի վեր երկիրը կորոնավիրուսի պատճառով կրճատել է արտերկրից քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար իրականացվող հատուկ թռիչքների քանակը, ինչպես նաև Ռուսաստան ժամանող ուղևորների թվի սահմանափակումներ սահմանել: