Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հորդորել է դասեր քաղել այն երկրների առաջնորդների ճակատագրից, որոնք սիրում էին օգնություն ստանալ Վաշինգտոնից։ Գրում է Russiнan.rt.com-ը։ծ
«Պարոն Զելենսկին ավելի լավ է դասեր քաղի այն երկրների առաջնորդների ճակատագրից, ովքեր ուրախացել են Միացյալ Նահանգների աջակցությամբ»,- իրանցի դիվանագետի խոսքերը մեջբերում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Կրեմլն ավելի վաղ նշել էր, որ Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի արդյունքները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները շարունակում է դե ֆակտո և անուղղակիորեն պայքարել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին։