f

Անկախ

Առողջությունը 2023-ին․ աստղագուշակ ըստ համաստեղության նշանների


Հենց առողջությունից է կախված մեր կյանքի որակը,  աշխատանքի արդյունավետությունը և անգամ տրամադրությունը։ Եթե ժամանակին տեղյակ լինեք սպասվող վտանգների մասին և կանխարգելիչ քայլեր ձեռնարկեք, հնարավոր կլինի խուսափել վատ ինքնազգացողությունից և առողջական խնդիրներից։ Այդ հարցում Ձեզ օգտակար կլինի առողջական աստղագուշակը գալիք տարվա համար, որը և ներկայացնում ենք ստորև․

Խոյ

2023-ին կլինեն պահեր, երբ Խոյերին հարկավոր կլինի լուրջ վերաբերվել իրենց առողջությանը։ Այդ ժամանակահատվածներն են հունվարի առաջին կեսը, ապրիլի երկրորդ կեսը և գարնան վերջ-ամռան սկիզբ ժամանակահատվածը։ Այս շրջանում Խոյերի համար տարատեսակ հիվանդությունների ու վնասվածքների վտանգը մեծ է։ Հատկապես վտանգի տակ են վերարտադրողական համակարգը, ձեռքերը և շնչառական օրգանները։ Նշվածից զատ այլ առողջական խնդիրներ տարվա ընթացքում չեն սպասվում։

Ցուլ

Հնարավոր են ինֆեկցիոն հիվանդություններ և խնդիրներ նյարդային համակարգի հետ։ Ճգնաժամային շրջան է ապրիլ-հունիս ժամանակահատվածը։ Կարևոր է, որ չափից դուրս ֆիզիկական ծանրաբեռնվածության չենթարկեք Ձեզ ու չափից շատ չուտեք։ Հնարավոր է քաշի ավելացում։

Երկվորյակներ

Երկվորյակների համար գալիք տարում առողջության տեսանկյունից վտանգավոր է հատկապես հունվարը։ Վտանգ կա, որ այս ընթացքում կսրվեն առկա հիվանդությունները կամ կառաջանան նորերը։ Մեծ է նաև վնասվածքների հավանականությունը։ Ցանկալի է զգույշ լինել տեխնիկայի ու տրանսպորտի հետ աշխատանքում, ռիսկի չդիմել առանց անհրաժեշտության։ Տարվա մնացյալ հատվածում Երկվորյակների առողջությանը վտանգ չի սպառնում։ Սակայն ցանկալի է շնչառական հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Խեցգետին

Խեցգետինների համար առաջիկա տարում առողջության տեսանկյունից ամենախնդրահարույց ժամանակահատվածը հունվարն է, երբ Մերկուրին գտնվելու է Այծեղջյուրի ազդեցության գոտում։ Այծեղջյուրն ու Խեցգետինը հակադիր նշաններ են համաստեղությունում և միշտ վնաս են հասցնում միմյանց։ Կարող են առաջանալ խնդիրներ ատամների, հենաշարժական համակարգի, մարսողական համակարգի հետ։ Կարևոր է, որ Ձեր առողջությանը մասին հոգ տանեք նախքան հունվարը, որպեսզի նվազեցնեք հնարավոր վտանգները։ Իսկ ընդհանուր առմամբ տարին բարենպաստ է առողջական տեսանկյունից։

Առյուծ

Առյուծների թույլ տեղն առաջիկա տարում վիզն ու կոկորդն են։ Կարող է առաջանալ կոկորդաբորբ, տոնզիլիտ, լարինգիտ, ողնաշարի հետ խնդիրներ վզի հատվածում և այլն։ Նման խնդիրներից խուսափելու համար Առյուծներին խորհուրդ է տրվում ամրացնել իմունիտետը, խուսափել գերսառեցումից, ինչպես նաև մերսման կուրս ընդունել։ Առողջության համար հատկապես վտանգավոր ժամանակահատված է մարտ-հունիսը և օգոստոս-սեպտեմբերը։

Կույս

Կույսերը, որպես կանոն, սիրում են հոգ տանել իրենց առողջության մասին։ Եվ դա հիմա շատ կարևոր է։ Առաջիկա տարում առողջության համար բազում ոչ բարենպաստ ժամանակահատվածներ են սպասվում։ Այն է՝ մարտին կարող են խնդիրներ առաջանալ ատամների կամ ողնաշարի հետ, հունվարին մեծ է վնասվածքների և ինֆեկցիոն հիվանդությունների վտանգը։ Իսկ Նեպտունի ազդեցությամբ համաստեղության այս նշանի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում կարող են գտնվել հոգեպես ճնշված, դեպրեսիվ իրավիճակում։ Կարևոր է, որ Կույսերը ֆիզիկապես ակտիվ լինեն, մարզվեն, ամրացնեն իմունիտետը, պարբերաբար այցելեն ատամնաբույժի։

Կշեռք

Կշեռքների առողջության համար վտանգավոր ժամանակահատված է հունվարը։ Վտանգի գոտում են սիրտը, երիկամները, հենաշարժական համակարգը։ Հետևեք Ձեր առողջությանը և բժշկի դիմեք կասկածելի ախտանշանների դեպքում։ Օգտակար կլինի յոգայով, պիլատեսով զբաղվելը։ 2023-ի մնացած ամիսների ընթացքում Կշեռքների առողջության համար վտանգները նվազագույնն են։

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում 2023-ին մեծ ուշադրություն դարձնել իրենց նյարդային համակարգին, քանի որ այն վտանգի գոտում է։ Խորհուրդ է տրվում շնչառական և էներգետիկ մարզանքներ կատարել, որոնք ուղղված են լարվածության մեղմմանը և ներքին հավասարակշռությունը վերականգնելուն։

Եթե մինչ այս ունեցել եք լարդի և արյունատար համակարգի հետ կապված խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում գալիք տարում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ բացասական զարգացումներից խուսափելու համար։ Տարվա ընթացքում վտանգավոր ամիսներ են մայիսը, սեպտեմբերը և հոկտեմբերը։

Աղեղնավոր

Աղեղնավորների առողջության համար վտանգավոր ամիսներ են հունվարը և դեկտեմբերը։ Հունվարին բարձր կլինի վնասվածքների և ինֆեկցիոն հիվանդությունների հավանականությունը, իսկ դեկտեմբերին՝ շնչառական համակարգի հիվանդությունների։ Կարևոր է նաև, որ տարվա ընթացքում զբաղվեք երակային հիվանդությունների կանխարգելմամբ։ Մնացած առումներով Աղեղնավորներն անհանգստանալու առիթ չունեն։

Այծեղջյուր

Տարվա առաջին կեսին Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում զուսպ լինել անառողջ սնունդ և ալկոհոլ օգտագործելու հարցում, քանի որ լյարդի հետ կապված խնդիրների հավանականությունը մեծ է։ Կա նաև քաշ հավաքելու վտանգ։ Եվ, եթե քաշ ավելացնելը Ձեր նպատակների մեջ չի մտնում, ապա ցանկալի է, որ հետևեք Ձեր սննդակարգին։ Մնացած հարցերում Այծեղջյուրներն անհանգստանալու առիթ չունեն։

Ջրհոս

Ջրհոսների առողջության համար ծանր շրջան է ապրիլ-հունիս ժամանակահատվածը։ Այս ընթաքում մեծ է անսպասելի վիրահատական միջամտությունների և կյանքի համար վտանգավոր իրավիճակների հավանականությունը։  Այս ժամանակահատվածում որևէ կերպ առողջությունը վտանգի ենթարկել չի կարելի։ Իսկ օգոստոսին, երբ ազդեցիկ է լինելու Ուրան-Յուպիտեր միասնությունը, խնդիրներ կարող են առաջանալ նյարդային և արյունատար համակարգի հետ։

Ձուկ

Համաստեղության այս նշանի ներկայացուցիչների համար մեծ է հոդերի կամ ողնաշարի հետ կապված խնդիրների հավանականությունը։ Վտանգը մեծ է հատկապես մարտից սկսած։ Կարևոր է, որ չափից դուրս շատ չծանրաբեռնեք Ձեր հենաշարժական համակարգը, զբաղվեք առկա խնդիրների բուժմամբ և հետագա սրացումների կանխարգելմամբ։ Ձկներին առողջությունը կօգնի պահպանել լողը, մերսումը և շոգեբաղնիքը։

 Աղբյուրը՝ horoscopes.rambler.ru

 

 

2023 Ջրային նապաստակի տարի Ամանոր 2023 խմբագրի ընտրանի աստղագուշակ առողջություն Սև ջրային ճագարի տարի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին