Ֆուտբոլի չեմպիոնների լիգայում հստակեցվում են առաջիկա հանդիպումների ժամկետները:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուս»-«Լիոն» հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին:
Մյուս հանդիպումների մասին դեռևս հստակ լուրեր չկան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն կարծում է, որ հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեցին մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ: