f

Անկախ

Լինելու են տեղական ավիափոխադրողներ։ Ի հեճուկս ամբողջ ուժով նրանց դեմ պայքարողների․ Հակոբ Ճաղարյան


Լինելու են տեղական ավիափոխադրողներ, ի հեճուկս ամբողջ ուժով նրանց դեմ պայքար մղողների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ» վերնագրով գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։

«Այսօր հերթական լրագրողը հնչեցրեց մոտավորապես էսպիսի հարց` ինչքա՞ն գումար պետք է ներդնի պետությունը «Ազգային փոխադրող» ստեղծելու համար», գրել է Հակոբ Ճաղարյանը եւ կարծիք հայտնել, որ պետք է բացատրել ինչ է նշանակում «Ազգային փոխադրող» հասկացությունը, եւ «վերջ դնել բոլոր, բազմապիսի «մասնագետների» կողմից, այդ թվում և պետական տարբեր ատյանները ներկայացնող, բոլոր անհիմն և ոչ մասնագիտական շահարկումներին, թե ի՞նչ է իրականում այդ հասկացությունը նշանակում»:

 

Մասնագետն իր գրառմանը կցել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) «Ազգային ավիափոխադրող» և երկրի «Դրոշակակիր ավիափոխադրող» հասկացությունների ձևակերպումը: (ICAO doc.9626, ch 5.1)

«Ազգային ավիափոխադրող է հանդիսանում երկրի ( շահագործողի) տարածքում, նրա օրենքներով հիմնված և գործունեություն ծավալող ավիաընկերությունը, որը հանդիսանում է երկրի միակ, կամ հիմնական փոխադրողը: Այն պետություններն օգտագործում են որպես երկրի օդային տեղափոխումների կարգավորման ազգային գործիք: Թարգմանությունը հնարավորինս բառացի է», գրել է Ճաղարյանը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ոչ մի խոսք չկա ոչ սեփականության ձևի, ոչ որևէ արտոնության, ոչ որևէ խտրականության մասին հօգուտ «Ազգայինի»:

«Բազմիցս անհարկի շահարկվել է տարբեր ամբիոններից, որ «Ազգային փոխադրողը», իբր, պետության վրա թանկ կնստի, անընդհատ գումար կպահանջի, կաշխատի վնասով, դատարկ օդանավերով, և այլն...

Ինչպես երևում է փաստաթղթից, բոլոր նմանատիպ շահարկումները չունեն ոչ մի իրավական հիմք և որևէ հիմնավորում: Դրանք, լավագույն դեպքում, պատասխանատու աշխատանքից խուսափելու պարզագույն միջոցներ են»:

Ցանկացած տեղական ավիափոխադրող, նշում է վարչապետի նախկին խորհրդականը, անկախ նրա սեփականության ձևից, լավ աշխատանքի դեպքում ի վիճակի է դառնալ «Ազգային», որը ոչ թե իրավական հասկացողություն է, այլ արժանիքների գնահատման և ազդեցության ընդգծում:

Ցանկացած երկրի «Ազգային ավիափոխադրող», ըստ նրա, կարող է լինել միայն ա'յդ երկրի ռեզիդենտ ավիաընկերությունը:

Մի շարք երկրներում կան մի քանի «Ազգային ավիափոխադրողներ», (ՌԴ, ԱՄՆ, Արաբական Էմիրություններ, և այլն... )

«Բայց նրանցից ոչ մեկում կառավարությունները չեն աշխատում ի օգուտ օտարերկրյա ավիափոխադրողների, ի վնաս տեղականների, գրել է Հակոբ Ճաղարյանը եւ տեղական ավիափոխադրողների բազմակողմանի կարևորության, իսկ Հայաստանի համար կենսական անհրաժեշտության մասին կանդրադառնա հաջորդ գրառման մեջ:

Վերջում ավիատորը համոզմունք է հայտնել, որ լինելու են տեղական ավիափոխադրողներ․

«Ի հեճուկս ամբողջ ուժով նրանց դեմ պայքար մղողների»։

Հակոբ Ճաղարյան ՖԲ Գրառում տեղական ավիափոխադրողներ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին