f

Անկախ

Ինչպե՞ս սնվել 50-ից հետո մինչև 100 տարեկան ապրելու համար․ բժշկի խորհուրդները


Բոլորս էլ ցանկանում ենք երկար ապրել։ Այդ հարցում մեծ դեր ունեն սննդակարգը և սննդային սովորությունները։ Մի  շարք պարզ կանոնների հետևելու դեպքում կարելի է երկար ու առողջ կյանք ունենալ։

50 տարեկանից հետո մարդու օրգանիզմում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ՝ դանդաղում է նյութափոխանակությունը և վերափոխվում է հորմոնային ֆոնը։ Որոշ մարդկանց մոտ սա կարող է մի քիչ շուտ, ոմանց  մոտ մի քիչ ուշ տեղի ունենալ։ Սակայն ինչ-որ պահի փոփոխությունները նկատում են բոլորը։

Այս տարիքում հատկապես կարևոր է ճիշտ սննդակարգը, քանի որ մտածված ու բալանսավորված սննդակարգը կարող է լավացնել ինքնազգացողությունը, դանդաղեցնել ծերացումը և առույգություն պարգևել։ Ճիշտ սննդային սովորությունները նաև կօգնեն նվազեցնել տարատեսակ հիվանդությունների ռիսկը։

Իսկ ինչպես սնվել 50-ից հետո երկար և առողջ կյանք ունենալու համար, պատմում է բժիշկ գաստրոէնտերոլոգ Ալեքսանդր Անդրեևը։

Ունիվերսալ բաղադրատոմսեր չկան

Սննդակարգն ընտրելիս պետք է հաշվի առնել մարդու սեռը, տարիքը, քաշը, առողջական վիճակը, գենետիկական նախատրամադրվածությունները, գործունեության ոլորտը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը և ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը։ Այնուամենայնիվ, կան մի շարք ընդհանուր սկզբունքներ, որոնց հետևելու դեպքում մեծացնելու եք  100-ամյա հոբելյանը առողջ տոնելու հավանականությունը։

Փոքրացրեք չափաբաժինը

Այս տարիքում աղեստամոքսային համակարգն այլևս չի հասցնում ամբողջությամբ մարսել մեծ չափաբաժնով ընդունած սնունդը։ Արդյունքում՝ օրգանիզմում սկսում են կուտակվել տոքսիններ, իսկ աղեստամոքսային համակարգի օրգանների ծերացումն ավելի է արագանում։ Շատ ուտելը նաև խախտում է աղիքների բնական միկրոֆլորան։ Այս ամենից խուսափելու համար ցանկալի է սննդի օրական չափաբաժինը բաժանել 4-5 մասի, այն է՝ ուտել քիչ-քիչ, բայց շուտ-շուտ։

¼-ով նվազեցրեք սննդի կալորիականությունը

Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի ծավալը նվազում։ Մարդն այլևս չի կարողանում սպառել կալորիաների այն քանակը, ինչ նախկինում։ Ուստի անհրաժեշտ է օրական ընդունվող կալորիաների քանակը նվազեցնել մեկ քառորդով։ Այսպիսով կխուսափեք ավելորդ քաշ հավաքելուց և դրա հետևանքով առաջացող մի շարք հիվանդություններից, ինչպիսիք են աթերոսկլերոզը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, սրտի իշեմիկ հիվանդությունները, կաթվածը։

Նվազեցրեք աղի օգտագործումը

Աղը օրգանիզմում ընթացող գործընթացներին մասնակցող կարևոր մթերք է։ Սակայն դրա չարաշահումը մեծացնում է հիպերտոնիայի հավանականությունը, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է երիկամների համար և առաջացնում է վերջույթների ուռածություն։ Այնպես որ, 50 տարեկանից հետո ցանկալի է ազատվեք չափից շատ աղի սնունդ ուտելու սովորությունից և հատկապես մինչև ճաշի համը տեսնելը աղ ցանելուց։

Խորհուրդ է տրվում փորձարկել տարբեր համեմունքեր։ Դրանք թույլ կտան չզգալ աղի պակասը։

Նախապատվությունը տվեք անվտանգ ճարպերին

Ճարպերը կարևոր են մարդու սննդակարգում։ Սակայն սա չի նշանակում, որ ամեն ճարպոտ սնունդ օրգանիզմի համար լավ է։ Շատ մթերքներ պարունակում են վտանգավոր ճարպեր, որոնք նպաստում են երակներում խոլեստերինի նստեցմանը և աթերոսկլերոզի առաջացմանը։

50 տարեկանից հետո ցանկալի է նախապատվություն տալ հագեցած ճարպաթթուներին, որով հարուստ է ձուկը, ընկույզը, բուսական յուղը։ Խորհուրդ է տրվում կրճատել նաև տապակած սննդի օգտագործումը։

Նոր համեր փորձեք

Աշխատեք Ձեր սննդակարգը բազմազան դրաձնել, անընդհատ նոր համեր ու մթերքներ փորձեք։ Բազմազան սննդի դեպքում օրգանիզմը կկարողանա լրացնել վիտամինների և միկրոտարրերի պահանջը, ինչն էլ իր հերթին կպարգևի լավ ախորժակ ու հաճույք սննդի ընդունման պրոցեսից։

 Մի մոռացեք թարմ մրգերի և բանջարեղենի մասին

Տարիքի հետ օրգանիզմին ավելի ու ավելի շատ հակաօքսիդանտներ են հարկավոր։ Իսկ դրանցով հարուստ են թարմ մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը։ Սրանց օգտագործումը թույլ կտա խուսափել նաև փորկապությունից, որը կարող է առաջանալ տարիքի հետ։ Մրգերն ու բանջարեղենը մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում, ինչն էլ խթանում է աղիների աշխատանքը՝ դրական ազդելով մարսողության վրա։

Շատ ջուր խմեք

Մի մոռացեք ջրի մասին։ Կարևոր է, որ օրվա ընթացքում բավարար ծավալով ջուր խմեք։ Ընդ որում, կարևոր է, որ հենց ջուր լինի, ոչ թե այլ հեղուկներ։ Իսկ  սուրճի և թունդ թեյերի օգտագործումը  50 տարեկանից հետո  ցանկալի է սահմանափակել։

Մի հրաժարվեք կաթնամթերքից

Կաթնամթերքը հարուստ է կալցիումով, որը շատ է պետք 50 տարեկանից մեծ մարդկանց։ Չէ՞ որ կալցիումի պակասի հետևանքով կարող է առաջանալ օստեոպորոզ, որն էլ իր հերթին մեծացնում է կոտրվածքների վտանգը։ Այնպես որ, եթե կաթնամթերքի տանելիության խնդիր չունեք, Ձեր սննդակարգում անպայման ներառեք կաթնամթերքի բազմազան տեսականին։

Հաճույք ստացեք սնվելուց

Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ուտում,այլ նաև այն, թե ինչպես ենք ուտում։ Մի փորձեք ափսեն արագ դատարկել ու վեր կենալ։ Կերեք դանդաղ ու փորձեք հաճույք ստանալ սնվելու ընթացքից։

Հրաժարվեք նաև քնելուց առաջ ուտելու սովորությունից, որպեսզի օրգանիզմը կարողանա լավ մարսել ընդունած սնունդը։ Բացի այդ, ուտելուց անմիջապես հետո խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Սրանք ընդհանուր խորհուրդներ են, որոնք կօգնեն պահպանել առողջությունը։ Իսկ առավել անհատական սննդակարգ մշակելու համար կարևոր է, որ խորհրդակցեք բժիշկ-սննդաբանի հետ, որն էլ խորհուրդներ կտա՝ հաշվի առնելով Ձեր առողջական վիճակը և այլ առանձնահատկությունները։

Աղբյուրը՝ https://doctorpiter.ru/

 

առողջություն առողջ սնունդ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին