f

Անկախ

Ինչպես ինքնուրույն նվազեցնել խոլեստերինի մակարդակը


Մեր օրերում աշխարհի չափահաս բնակչության զգալի մասն ունի խոլեստերինի բարձր մակարդակ։ Նման խնդրի պատճառը սխալ սնունդն է, մարսողական համակարգի գործունեության խափանումները, բորբոքումները, լյարդի աշխատանքի խափանումը և լեղու կանգը։

Անոթների պատերին խոլեստերինի կուտակումը հանգեցնում է աթերոսկլերոզի՝ անոթները կորցնում են էլաստիկությունը և անցանելիությունը։

Ստորև կներկայացնենք, թե ինչպես նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը և ամրացնել առողջությունը։

Խոլեստերինը միշտ չէ, որ վատ բան է

Ընդունված է տարանջատել խոլեստերինի երկու տեսակ՝ «լավ» և «վատ»։ Օրգանիզմին անհրաժեշտ է և «լավ» և «վատ» խոլեստերինն անհրաժեշտ չափաբաժնով, որպեսզի անխափան աշխատի։

Հասուն մարդու արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակը չպետք է գերազանցի 5,2 մմոլ/լ ցուցանիշը։ Եթե այս ցուցանիշից բարձր է, ապա օրգանիզմին անհրաժեշտ է օգնել, որպեսզի  վերականգնի բալանսը և դուրս բերի «վատ» խոլեստերինի ավելցուկը։

Ինչպես նվազեցնել խոլեստերինի մակարդակն ինքնուրույն

Արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար կարևոր է առողջ սնունդը և սնվելու կանոնավոր ռեժիմը։ Խորհուրդ է տրվում ուտել օրական երեք անգամ, միշտ նույն ժամերին»

Սննդի միջոցով

Հրաժարվեք չհագեցած ճարպերի օգտագործումից և դրանք փոխարինեք մոնոհագեցած ճարպերով, օմեգա 3 ճարպաթթուներով։ Օգտագործեք բջջանյութով և պեկտինով հարուստ ամբողջական սնունդ (կանաչեղեն, մրգեր, բանջարեղեն)։ Սննդացանկում ընդգրկեք սպիտակուցով հարուստ մթերքներ և շատ բանջարեղեն։ Հրաժարվեք տրանսճարպերից, արագ սննդից, ռաֆինացված մթերքներից, կիսաֆաբրիկատներից, քաղցրեղենից, ապխտած մթերքներից և երշիկեղենից։

Որպես մոնոհագեցած ճարպերի և օմեգա 3 ճարպաթթուների աղբյուր սննդացանկում կարող եք ընգրկել ձկան յուղոտ տեսակները, ընկուզեղեն, ավոկադո, չիայի սերմեր, ձողաձկան լյարդ, սառը մամլման յուղեր (ձիթապտղի, կտավատի, կոկոսի, ավոկադոյի, մայրու)։ Ի դեպ, սառը մամլման յուղերով սնունդ տապակել չի կարելի, ուստի դրանք պետք է օգտագործեք միայն թարմ աղցաններ պատրաստելու համար։

Բջջանյութով և պեկտինով հարուստ մթերքներ են խնձորը, տանձը, նարինջը, լոբազգիները, բլղուրը, թուզը, ազնվամորին, հապալասը, սալորը, դդումը, սպանախը, կաղամբը, հազարատերևը։

«Վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման հարցում արդյունավետ են բազուկը, կոճապղպեղը, ինչպես նաև բուսական թեյերը և թուրմերը խատուտիկից, առվույտից և անուշահոտ կալիզիայից (ոսկե բեղ)։

Լորենու ծաղիկներից պատրաստված թեյը ևս նվազեցնում է ընդհանուր խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Այն նաև կարգավորում է զարկերակային ճնշումը և օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը։ Խորհուրդ է տրվում սև թեյը և սուրճը փոխարինել այս օգտակար ըմպելիքով։

Ճիշտ սննդակարգը կօգնի անհրաժեշտ մակարդակի վրա պահպանել «լավ» խոլեստերինը և  օրգանիզմից դուրս բերել «վատ» խոլեստեինի ավելցուկը։

Մարզանքի օգնությամբ

Խոլեստերինի մակարդակի կարգավորման մյուս կարևոր նախապայմանը ֆիզիկական ակտիվությունն է։ Սկսեք զբաղվել սպորտով, հաճախեք լողի, յոգայի կամ ֆիտնեսի։ Ընտրեք Ձեր ֆիզիկական վիճակին և նախասիրությանը համապատասխան մարզաձև։ Կարող է օգտակար լինել նաև ամենօրյա  արագ քայլքով զբոսանքը։

Ֆիզիկական ակտիվությունը կօգնի ազատվել ավելորդ քաշից, որն էլ իր հերթին նպաստում է խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։ Ֆիզիկական ակտիվությունից հետո «վատ» խոլեստերինն ակտիվորեն դուրս է գալիս օրգանիզմից, աթերոսկլերոտիկ նստվածքները փափկում են, անոթները դառնում են ավելի հարթ ու էլաստիկ։

Խոլեստերինի նորմալ մակարդակի համար կարևոր նախապայման է նաև առողջ քունը։ Քանի պակասը վատ է անդրադառնում լիպոպրոտեինների նյութափոխանակության վրա։ Կարևոր է պառկել քնելու մինչև 23։00 և քնել 7-8 ժամ անընդմեջ, առանց գիշերային արթնացումների։

Այս խորհուրդներին հետևելը կօգնի, որ կարգավորեք խոլեստերինի մակարդակը և խուսափեք լուրջ առողջական խնդիրներից։

Ավելին, ֆիզիկական ակտիվությունն ու առողջ և ճիշտ սնունդը բարենպաստ կանդարադառնան ոչ միայն խոլեստերինի մակարդակի, այլ նաև ընդհանուր առողջական վիճակի վրա։

 

Աղբյուրը՝ www.sport-express.ru

 

խոլեստերին առողջություն խմբագրի ընտրանի առողջ սնունդ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին