Ռուսաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 10,699 նոր դեպք են գրանցել, որը ընդհանուր թիվը հասցնում է 187 859-ի։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով օպերատիվ շտաբին։ Գրում է Gazeta.ru-ն։
Մեկ օրում 98 հիվանդ է մահացել։ Իսկ մահացածների ընդհանուր թիվը 1723 է կազմում։
Վարակման դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է հաստատվել և 5846 է կազմում: Մոսկվայի շրջանում վարակվել է 918 մարդ, Սանկտ Պետերբուրգում` 375, Նիժեգորոդսկի շրջանում `276 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: