f

Անկախ

Ի՞նչ ուտել լավ հիշողություն ունենալու համար․ 7 մթերք, որ կլավացնի հիշողությունը


Որպեսզի միշտ հիշեք կարևոր ամսաթվերը և հեշտությամբ կարողանաք վերապատմել կարդացած գրքի բովանդակությունը, խորհուրդ է տրվում մարզել հիշողությունը և օգտակար սնունդ ընդունել։

Բազմազան և ամբողջական սնունդն ընդհանուր առմամբ դրական է անդրադառնում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա։ Հետևաբար լավ հիշողություն ունենալու գլխավոր նախապայմանը բալանսավորված ու բազմազան սնունդն է և վնասակար սովորություններից հրաժարումը։

Լավ հիշողություն ունենալու համար սննդակարգում պետք է անպայման ներառել հետևյալ 7 մթերքները․

1․Ձկան յուղոտ տեսակներ և ծովամթերք

Սաղմոն, թունա, սարդինա, ձողաձուկ, ծովախեցգետին, ոստրե, կաղամար․ սրանք օմեգա 3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ են, որոնք մտնում են բջջաթաղանթի բաղադրության մեջ և օգնում ուղեղի բջիջներին վերականգնվել, ինչպես նաև յուրացնել նոր ինֆորմացիան։

Ձկան յուղը պարունակում է դիմեթիլէթանոլամին նյութ, որը բարձրացնում է սովորելու ունակությունը, լավացնում է կենտրոնանալու ունակությունը, պայքարում է մտավոր հոգնածության դեմ։ Ծովաձկան մեջ պարունակվող յոդը բարելավում է նյարդային համակարգի վիճակը, ամրացնում է հիշողությունը, ծառայում է որպես բնական հակադեպրեսանտ։

Ձկնեղեն և ծովամթերք սննդակարգում ընդգրկելը լավացնում է հիշողությունը և ուղեղի ընդհանուր վիճակը, դանդաղեցնում է մտավոր կարողությունների նվազումը և տարիքային դեգեներատիվ գործընթացների ընթացքը։

2․Հատապտուղներ

Հատապտուղները պարունակում են մի շարք նյութեր և վիտամիններ, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքին և առողջությանը։

Հապալասը, ելակը, ազնվամորին և մոշը լավացնում են մտավոր աշխատունակությունը՝ մեծացնելով  արյան հոսքը դեպի ուղեղ և խթանելով որոշակի ազդանշանային ուղիներ։ Վերջինը կապված է նյարդային բջիջների առաջացման հետ, որոնք պատասխանատու են սովորելու և հիշելու գործընթացների համար։

Ազնվամորին պարունակում է հակաօքսիդանտներ և պոլիֆենոլներ, որոնք նվազեցնում են ազատ ռադիկալների կողմից, ինչպես նաև օքսիդիտիվ սթրեսի հետևանքով ուղեղի բջիջների վնասումը։ Սա իր հերթին կօգնի խուսափել հիշողության հետ կապված խնդիրներից, որոնք առաջանում են օրգանիզմի բնական ծերացման հետևանքով։ Ազնվամորին նաև նպաստում է գլխուղեղում նոր նյարդային բջիջների առաջացմանը՝ պաշտպանելով Ալցհեյմերի հիվանդության զարգացումից։

3․Դարչին

Դարչինի յուրացման ընթացքում օրգանիզմում արտադրվում է նատրիումի բենզոնատ՝ նյութ, որը մեծացնում է CREB սպիտակուցի (պատասխանատու է հիշողության և սովորելու համար) խտությունը։ Դարչինի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման, դեպրեսիայի, նյարդային խանգարումների և էմոցիոնալ հոգնածության հավանականությունը։

4․Գազար

Թարմ գազարը հարուստ է բջջանյութով, եթերայուղերով և պարունակում է օգտակար բուսական յուղեր։ Գազարը մեծ քանակությամբ բետա կարոտին (պրովիտամին А) և լյուտեոլին է պարունակում, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը և կանխարգելում են հիշողության համար պատասխանատու բջիջների քայքայումը։

5․Ցիտրուսային մրգեր

Նարինջը, մանդարինը, կիտրոնը, թուրինջը հարուստ են ֆլավոնոիդներով։ Այս միացությունները բարելավում են սովորելու կարողությունը և ամրացնում հիշողությունը։ Ֆլավոնոիդները ունակ են պաշտպանել նյարդային բջիջները վնասվածքից՝ դանդաղեցնելով մտավոր ունակությունների նվազումը։

Ցիտրուսային մրգերի հյութը լավացնում է մտավոր աշխատունակությունը և ուղեղի ընդհանուր գործունեությունը։ Ցիտրուսային մրգերը նվազեցնում են հոգնածությունը և լարվածությունը մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։

Մրգերի և հյութի ընդունումը որպես փոքրիկ ընդմիջում խորհուրդ է տրվում համատեղել սպիտակուցների ընդունման հետ, օրինակ՝ ընդեղենի, որպեսզի ընդմիջումը լինի սննդարար և օգտակար։

6․Շոկոլադ

Կակաոն ռեկորդակիր է ֆլավոնոիդների պարունակությամբ։ Շոկոլադը պարունակում է մագնեզիում, կալցիում, երկաթ, կալիում, B խմբի վիտամիններ։ Կակաոյի 72 տոկոսից բարձր պարունակությամբ շոկոլադի օգտագործումը դրական է անդրադառնում ուղեղի առողջության վրա։ Շոկոլադը խթանում է նայարդային համակարգի աշխատանքը, լավացնում է հիշողությունը, բարձրացնում է ուշադրությունը, օգնում է հաղթահարել գրգռվածությունը։

7․Ձու

Ձուն պարունակում է մեծ քանակությամբ լյուտեին և խոլին, որն անհրաժեշտ է ուղեղի առողջության պահպանման համար։ Այս նյութերը բարելավում են հիշելու գործընթացը, սնուցում են ուղեղի բջիջները, պաշտպանում են վնասվածքներից։

Ֆոսֆոլիպիդները, որոնք առկա են հավի ձվի մեջ, ամրացնում են նյարդային բջիջները, իսկ նրանց վիճակն ուղղակիորեն ազդում է հիշողության վրա։

Առողջ և ամբողջական սնունդը, սպորտով զբաղվելը և առողջ քունը հիշողության բնականոն գործունեության հիմքն են։ Ուստի անպայման ժամանակ գտեք մաքուր օդում զբոսնելու և  ֆիզիկական ակտիվության համար, քանի որ այն բարելավում է անոթների տոնուսը և խթանում  արյան շրջանառությունը

Աղբյուրը՝ https://www.sport-express.ru/

 

առողջություն առողջ սնունդ խմբագրի ընտրանի հիշողություն ուղեղի աշխատանք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին