f

Անկախ

5 մթերք, որ «փչացնում» է մաշկը


Ունեք չափազանց չոր կամ յուղոտ մա՞շկ, բորբոքումնե՞ր մաշկի վրա, բշտե՞ր, այտուցնե՞ր և այլ խնդիրներ։ Ուրեմն ժամանակն է վերանայել Ձեր սննդակարգը։

Ստորև կներկայացացնենք մթերքների ցանկը, որոնք բացասաբար են անդրադառնում մաշկի առողջության և տեսքի վրա։

1․ Կաթ

Կաթի և կաթնամթերքի օգտակարության մասին գիտենք բոլորս։ Այն տարբեր չափաքանակներով մարդու սննդացանկի անբաժան մասն է ծննդյան օրվանից։ Սակայն, պարզվում է, որ կաթն ու կաթնամթերքը միշտ չէ, որ լավ են առողջության համար։

Տարիքի ընթացքում շատ մարդկանց մոտ առաջանում է լակտոզայի անտանելիություն, քանի որ օրգանիզմում նվազում են այն վերամշակող ֆերմենտները։ Լակտոզան խթանում է ինսուլինի արտադրությունը,  որն էլ իր հերթին խթանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Սա առաջացնում է բորբոքումներ մաշկի վրա։ Եվ, եթե Ձեր մաշկը հակված է ակնեի առաջացմանը, ապա կաթնամթերքը միայն և միայն կնպաստի նոր բշտերի առաջացմանը։ Որպեսզի նկատեք փոփոխությունը, հարկավոր է  մեկ ամսով հրաժարվել ամեն տեսակի կաթնամթերքից, այդ թվում և կաթով ու  սերուցքով սուրճից։

2․Շաքարավազ

Շաքարավազն այն մթերքն է, որը պետք է անմիջապես բացառել մաշկի հետ ցանկացած խնդրի դեպքում։ Անգամ եթե շաքարավազով թեյ չեք խմում, սա չի նշանակում, որ այլ մթերքներում շաքարավազ չեք օգտագործում։

Ահա  գրեթե բոլորի սննդակարգում ներառված մի քանի մթերքներ, որոնք շաքարավազ են պարունակում․

·         Ցանկացած քաղցրավենիք,

·         Յոգուրտները,

·         Կոնֆետները,

·         Պահածոները,

·         Համեմունքները,

·         Խանութից գնված սոուսները,

·         Գազավորված ըմպելիքները,

·         Հյութերը։

Ահա թե ինչու է կարևոր, որ հետևեք այն մթերքների բաղադրությանը, որոնք սպառում եք։

Շաքարավազն արագացնում է մաշկի ծերացումը, այն թուլանում է, կնճիռներն ավելի արագ են առաջանում։ Շաքարավազը նաև նպաստում է բորբոքումների առաջացմանը՝ խթանելով ճարպագեղձերի աշխատանքը։

3․Ալկոհոլ

Վստահաբար չեք զարմանա՝ ցանկում տեսնելով ալկոհոլը։ Ալկոհոլային խմիչքները շատ վատ են անդրադառնում մաշկի վիճակի վրա, և ոչ միայն։  Ալկոհոլի ամենօրյա օգտագործումը, դրա չարաշահումը կարող են ռոզացեայի պատճառ դառնալ, քանի որ ալկոհոլը երակները լայնացնելու հատկություն ունի։

Իսկ ալկոհոլում պարունակվող շաքարն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել  բշտերի և բորբոքային դրսևորումների մաշկի վրա։

4․Կոֆեին

Սուրճի վնասների մասին շատ է խոսվել։ Այն մաշկի վրա ևս բացասաբար է անդրադառնում, քանի որ օրգանիզմից դուրս է բերում հեղուկը։ Այդ իսկ պատճառով սուրճը չարաշահող մարդկանց մոտ մաշկն ավելի չոր է, շուտ է կորցնում էլաստիկությունը և առաջանում են կնճիռներ։ Այս դրսևորումներից խուսափելու համար մի չարաշահեք սուրճը, այն փոխարինեք սև թեյով․ այն ևս առույգացնում է, բայց և սուրճից օգտակար է։

5․Ծովամթերքներ

Թերևս կզարմանաք՝  այս ցանկում տեսնելով ծովամթերքները։ Դրանք հարուստ են վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար մի շարք նյութերով։ Բայց խնդիրը հենց այդտեղ է։  Խեցեմորթները, ծովախեցգետնինները և այլ  ծովային կենդանիները պարունակում են մեծ քանակությամբ յոդ, որը խցանում է մաշկի ծակոտիները։ Նման խնդրից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ  այն ծովամթերքներին, որոնք պարունակում են Օմեգա-3 ճարպաթթուներ։ Ի տարբերություն յոդի, այն անվնաս է մաշկի համար։

Աղբյուրը՝ https://www.sport-express.ru/

 

առողջություն առողջ սնունդ մաշկի խնամք գեղեցկություն խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին