Այսօր Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերին հրապարակավ մեղադրել է մի քանի մահմեդական երկրների «իսլամական աշխարհին դավաճանության համար»: Խոսելով իսրայելական սպառնալիքի մասին՝ գեներալը հետաքրքրական դիտարկում է արել.
«իսլամական աշխարհին դավաճանության ուղին ընտրած որոշ երկրներ, որոնք մեզ հայտնի են, չպետք է մոռանան, որ Իրանի ռազմական դոկտրինայում հստակ ամրագրում կա՝ Իրանի դեմ հարձակման համար օգտագործվող ցանկացած տարածք թիրախ է»:
Հատկանշական է, որ այս հայտարարությունը Ադրբեջանում ընկալում են որպես բացահայտ անվտանգային սպառնալիք իրենց հասցեին: