f

Անկախ

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով տարածված լուրը․ իշխանությունների հերթական սուտը


Իշխանության առաջին դեմքի կարգավիճակը չփոխեց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկզբունքներն ու գործելաոճը։ Նաև՝ էությունը։

Փաշինյանը հիմա թաքնվում է «Հավաստի Աղբյուրի» անվան տակ և շարունակում իր սիրած գործը, բայց արդեն վարչապետի կարգավիճակով և միջազգային մասշտաբով։

Եթե նրա լրագրողական և «ընդդիմադիր» քաղաքական գործունեության զոհերը համեմատաբար քիչ էին, ապա պետության ղեկավարի դերում նրա բերած զոհերի թիվն ու աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել են։

Երեկ Փաշինյանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նյութ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպես․ «Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան»։

Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետևողներին կերակրեին այն բանով, թե, իբր, ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման հայտարարություն չի արել։

Նիկոլ Փաշինյանը պրահյան գործընթացի արդյունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրավիրելն այդ բախման սցենարի մեջ է տեղավորվում, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ռուսաստանը։

ՌԴ–ից կոշտ ձևով, իսկ Իրանից՝ դիվանագիտական լեզվով պարբերաբար ցույց են տալիս, որ դեմ են Արևմուտքի ներգրավվածությանը, և որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։

ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինյանը գիտի այդ մասին, բայց ունի պարտավորություններ և կատարում է դրանք, որպեսզի կարողանա հետագայում իր անձնական անվտանգությունն ապահովել։

Փաշինյանի այս քաղաքականությունը լրջորեն մտահոգում է մեր քաղաքացիների մի ստվար հատվածին։ Եվ ահա փորձելով խաբել նրանց՝ Փաշինյանն իր թերթով ու իր մյուս քարոզչամիջոցներով տարածել է ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքը, որը վերջինս իրականում չի ասել։

Այսօր հրավիրված էի ու մասնակցում էի Իրանի իսլամական հեղափոխության 44–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Իմ այն հարցին, թե արդյոք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նյութի վերնագրում գրված խոսքերը, ՀՀ–ում ԻԻՀ–ի դեսպանը հերքեց։

Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականությանը։

«Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,– ինձ հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։

Թյուրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզվով (հայերեն, անգլերեն, պարսկերեն (թարգմանչի օգնությամբ)) հստակեցրեցի հարցս ու դեսպանից նույն պատասխանը ստացա, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, և որ իր անունից «Հայկական ժամանակում» հայտնված ուղիղ խոսքը չի համապատասխանում իրականությանը։

Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղյակ պահեցի, որ մեր զրույցի այդ մասը ես՝ իր թույլտվությամբ, կհրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկա։

Եվ այսպես, բռնվեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը։

Հ․Գ․։ Ի նշան հայ–իրանական բարեկամության՝ հարգարժան դեսպանի հետ նկարվեցինք տոնական միջոցառման ժամանակ (կից նկարում կա նաև «Հայկական ժամանակի» տարածած նյութի «ֆեյք» վերնագիրը, որը, կրկնեմ, հերքեց դեսպանը)։

Շնորհավորում եմ Իրանի եղբայրական ժողովրդին։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Իրան Աբբաս Բադախշան Զոհուրի Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին