f

Անկախ

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ձեզ եմ հղում ջերմագին շնորհավորանքիս խոսքերն Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։        

Բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ ունեցող հայ-իրանական ջերմ և բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկու երկրների համար։                

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդեն ավելի քան երեք տասնամյակ է՝ ականատեսն ենք երկկողմ անշեղ և կայուն համագործակցության։       

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում թրծված հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։        

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն»:

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Իմ ջերմ ու անկեղծ մաղթանքներն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական աննկուն հարաբերությունները։     

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը, որի բազմոլորտ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և մեր երկրների անվտանգության։ 

Մեծապես կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման շուրջ մեր պատկերացումները՝ վերահաստատում եմ նախորդ տարի իմ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստան այցելելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ կայուն խաղաղություն»:

Հայաստան Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ Իրան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին