f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ մայիսի 3-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 2386-ի, ապաքինվածներինը՝ 1035-ի, մահվան դեպքերինը՝ 35-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ մայիսի 10-ին, վարակվածների թիվը հասավ 3313-ի, որոնցից 1325-ն առողջացել են, մահացել է 45 մարդ, ընդհանուր կատարվել է 31 590 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ մայիսի 4-ին, հայտնաբերվել էր 121 նոր դեպք,  մայիսի 5-ին՝ 112, մայիսի 6-ին՝ 163, մայիսի 7-ին՝ 102,  մայիսի 8-ին՝ 145, մայիս 9-ին՝ 146, մայիսի 10-ին՝ 138: Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 927-ով:

Երկուշաբթի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարը հայտնեց, որ եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի և հազարավոր մահեր։ Լրագրողների հարցերին էլ պատասխանելիս հայտարարեց, որ 320 վարակված բուժաշխատող կա, և մինչև մայիսի վերջը կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է։  

Այսուհանդերձ նույն օրվանից Հայաստանում սահմանափակումների մեծ մասը հանվեց: Փաստացի կորոնավիրուսի տարածումը կանխելու պատասխանատվությունը իշխանությունը վերապահեց հասարակությանը՝ իրեն վերապահելով սոսկ արձագանքման գործառույթը:  

Անցած շաբաթ՝ մեկուկես ամսվա դադարից հետո, Երևանի փողոցներում կրկին աշխուժություն էր, մարդաշատ էր հատկապես մայրաքաղաքի կենտրոնը։ Մարդիկ շրջում էին առանց դիմակների և բարձր տրամադրությամբ, կարծես ոչինչ էլ չի պատահել:

Իսկ երեքշաբթի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենար ներկայացրեց,   որը բավական հոռետեսական է։ Նա լուսանկար հրապարակեց և նշեց. «Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ Այս պահին առանձնացված է մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12 000 է»: Մնում է միայն հուսալ, որ այս կանխատեսումը չի իրականանա:

Ինչ վերաբերում է կարանտինի պատճառով տնտեսական ծանր կացության մեջ հայտնված բնակչությանը պետական օժանդակություն ցույց տալու հարցին, երեքշաբթի հայտնի դարձավ, որ պայմանագրային զինծառայողներից պահանջել են վերադարձնել ստացած 26500 դրամները: Այդ մասին Ազգային ժողովում  հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Շաքե Իսայանը։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրով պետք է օժանդակություն ստանային մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնցում 2 ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք: Պարզվել է, որ պայմանագրայիններն աշխատող են համարվում, ուստի որոշվել է հետ գանձել այդ օգնությունը։

Ի՞նչ էր քննարկվում շաբաթվա ընթացքում

Շարունակվեց Վատիկանում  Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան տեսանյութի քննարկումը, որում նա պատմել է անցած տարվա փետրվարին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ Մինասյանն ասել էր, որ վարչապետ Փաշինյանը Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել՝ սիմվոլիկ գումար փոխանցել ինչ–որ հիմնադրամի, և նրա դեմ քրեական գործերը կկարճվեն, ինչն ինքը մերժել է: Այս իրողությունը հանրության մի զգալի հատվածը որակեց ոչ այլ ինչ, քան ռեկետ պետական մակարդակով: Հարց առաջացավ՝ էլի քանի՞ մարդու է նման գործարք առաջարկվել:

Հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները մշտադիտարկվել են և ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:  

Երեքշաբթի երեկոյան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վաղուց նշանակել է մեղավոր, իսկ նրա հանձնարարությունը կատարողները պատրաստ են իրեն կալանավորել՝ առանց խոսելու հնարավորություն տալու։ Մինասյանն ընդգծել է, որ Փաշինյանը չի հերքել այն, ինչ ինքը պատմել է Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին:  

«Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին չորեքշաբթի ֆեյսբուքյան իր էջում գրեց Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Ավելի քան 40 օր տևած դատական նիստերի ընթացքում պաշտպանության բազմաթիվ առարկություններից որևէ մեկի վերաբերյալ վերլուծություն դատական ակտում չկա, գրել է Պողոսյանը և մաղթել, որ, «այս աբսուրդային և ցինիկ մեղադրանքով Մինասյանին կալանավորելու պատվեր իջեցնողին և այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը»։

Հինգշաբթի Արթուր Վանեցյանը Քննչական ծառայություն հրավիրվեց։ Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը Ֆեյսբուքում գրեց, որ Վանեցյանին հրավիրել են Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության առիթով։  

Անցած շաբաթ շարունակվեց նաև Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու հարցը, որին մինչ այդ հարկադրում էին սիմվոլիկ գումարով վաճառել ընկերությունը: Կա չգրված օրենք, որը մինչև հիմա պահպանվում էր. մի տնից 2 հոգու չեն ձերբակալում, իսկ այս դեպքում ունենք մի տնից մի քանի հոգի: Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Գուրգեն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ շեշտելով, որ ստիպված կլինեն դիմել միջազգային ատյաններին։  Փաստաբանը կրկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին մի քանի օրերին տասը խուզարկություն է իրականացվել Խաչատրյաններին պատկանող բնակարաններում ու գրասենյակներում և նրան որոշեցին կալանավորել նրա հայտարարությունից հետո:  

Չորեքշաբթի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանության 2019-ի ամենամեծ ձախողումը եղել է ժողովրդից գողացած փողերի վերադարձի գործընթացը: Ըստ նրա՝ դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ, ուստի չնայած որոշակի արդյունքներ չկան,  հիմա 100 տոկոսով համոզված է, որ ընթացող քննության արդյունքներով կբացահայտվի Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգն իր բոլոր ճյուղերով ու գործող անձանցով:

Անցած շաբաթ շարունակվում էր քննարկվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցը, հանրությունը պատասխան էր սպասում Փաշինյանից՝ ճիշտ է արդյոք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ մի տարի շարունակ քննարվում է կարգավորման փուլային տարբերակը: Փաշինյանին ուղղակի հարց տրվեց՝ այո կամ ոչ: Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց այդ հարցին, ինչը հանգեցնում է այն մտքին, որ Սերգեյ Լավրովի հայտարարությունը զուտ ճշմարտություն է:  

Աղմկոտ կադրային փոփոխություններ

Երեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվեց Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից և նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Քննչական կոմիտեում նա նշանակվել էր մի օր առաջ՝ ազատվելով Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ի դեպ, Քյարամյանը քննչականի նախագահի 5-րդ տեղակալն էր, այդ հաստիքը ավելացվել էր ապրիլի 30-ի կառավարության որոշմամբ: Լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ-ում այդ նշանակումը ընդվզում է առաջացրել, նույնիսկ մի քանի տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել, այդ թվում ծառայության տնօրենը, քննչական բաժնի պետն ու նրա տեղակալները: Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն, հերքեցին այդ տեղեկությունները:

Նույն օրը  շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատվեց Էրիկ Գրիգորյանը:

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը և խորհրդարանի ծեծկռտուքը

Շուշիի ազատագրման տարեդարձի նախօրեն նշանավորվեց երկու իրադարձությամբ: Երկամսյա ընդմիջումից հետո դատարանում որոշվում էր՝ թողնել այդ ազատագրական պայքարի գլխավոր դերակատարներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին, կալանքի մեջ, թե ոչ:

Փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց նախկին նախագահին անձնական երաշխավորությամբ ազատելու մասին միջնորդությունը, որը ներկայացրել էին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Երաշխավորության մեջ շեշտված է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի ավանդը հանրապետության և բանակի զարգացման գործում: Դահլիճ հրավիրվեցին նախկին վարչապետները, տուժողի իրավահաջորդ Քլոյանը նրանց անվանեց գողեր ու ավազակներ՝ հարուցելով պաշտպանների վրդովմունքը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին:

Նույն ժամանակ խորհրդարանում ծեծկռտուք էր հենց վարչապետի ներկայությամբ: Կռվում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը թիկունքից ու կողքից հարվածներ ստացավ նաև «Իմ քայլի» այլ պատգամավորներից: Կշտամբանքի և սադրողի մեղադրանք ստացավ, իհարկե, Էդմոն Մարուքյանը:

Զոհեր

Անցած շաբաթը, ցավոք, նշանավորվեց ոչ միայն Շուշիի ազատագրման 28-րդ և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձներով, այլև զոհերով:  

Երկուշաբթի երեկոյան N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքների ընթացքում ականի պայթյունից մահացավ մայոր Տարոն Պողոսյանը:  

Կիրակի օրն էլ՝ մայիսի 10-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 2001 թ. ծնված Սասուն ի Մարգարյանը:  

 

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ նոր կորոնավիրուս

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին