f

Անկախ

«Որևէ միջանցքի մասին երբեք չեմ խոսել». Սիմոնյանն արձագանքել է Փաշինյանի խոսքերին


Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ գործող իշխանությունների օրոք չէր էլ պատրաստվում Հայաստան գալ։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որոնք նա հնչեցրել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն իր նկատմամբ հարգանք ակնկալելու իրավունք ունի, և ՀՀ–ում անցանկալի անձ են հայտարարվել այն մարդիկ, որոնք ելույթ են ունենում և հայտարարում, որ Հայաստանը միջանցք է խոստացել, թող տա այդ միջանցքը։

Վերջին շրջանում Հայաստանում անցանկալի անձ են հայտարարվել Պետդումայի պատգամավոր, իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի Կոնստանտին Զատուլինը, RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։ Թե ուրիշ ովքեր են ներառված «սև ցուցակում», Փաշինյանը չէր նշել` հայտարարելով, որ դրանով զբաղվում են իրավասու կառույցները։

«Որևէ միջանցքի մասին ես երբեք որևէ բան չեմ ասել, այլ խոսել և խոսելու եմ անձամբ Փաշինյանի մասին, որ նա դավաճանել է հայ ժողովրդին, որ դավաճանել է հայկական բոլոր շահերին ու վաճառել դրանք, և կվաճառի ու կդավաճանի այն, ինչը դեռ չի կարողացել, որ նա ատում է Ռուսաստանն ու խաբում Պուտինին», – նշել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ իր այս խոսքերի համար է հայաստանյան մուտքը փակվել, ինչի մասին խոսել է դեռ ամռանը։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշել է, որ արգելքն իրեն քիչ է հուզում, ինքն առանց այդ էլ չէր պատրաստվում մեկնել Հայաստան։ Ինչպես խոստովանել է Սիմոնյանը, նա Հայաստանում եղել է երկու անգամ` 25 տարեկանում Պուտինի աշխատակազմում աշխատելիս և 35 տարեկանում, երբ եկել էր ծանոթանալու ամուսնու` Տիգրան Քեոսայանի բարեկամների հետ։

Սիմոնյանն ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների օրոք ինքը Հայաստան ոչ մի դեպքում չէր էլ գա։

«Սակայն շփոթեցնում է այն ձևակերպումը, որով արգելել են իմ մուտքը` «անհարգալից վերաբերմունքի համար»», – ասել է RT–ի գլխավոր խմբագիրը և հավելել, որ անհարգալից վերաբերմունքը դեռ վաստակել է պետք։

«Այսպես փոխեք ձեր ձևակերպումը. «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար»», – եզրափակել է նա։

Հիշեցնենք` արգելքների թեման վերջերս մեկնաբանել էին նաև Կրեմլում։ Մասնավորապես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ բացասական է վերաբերվում նման որոշումներին։ Այդուհանդերձ նա հույս էր հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից։

Մարգարիտա Սիմոնյան Նիկոլ Փաշինյան Զանգեզուրի միջանցք Ռուսաստան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին