Իրանում վերջին երկու օրվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Worlddata.info-ն։
Դրանցից ամենաուժեղը գրանցվել է նախօրեին Մոհր քաղաքից 30 կմ հարավ-արևելք՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ։
Մի քանի ժամ անց 4,1 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել Գերաշ քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք։
Այսօր՝ ապրիլի 2-ին, Իրանի հարավային հատվածում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել։