f

Անկախ

Նեթանյահուն որդուն արգելել է օգտվել սոցցանցերից՝ դատական բարեփոխումների սառեցումից հետո. Walla


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նրա կինը` Սառան, արգելել են իրենց ավագ որդուն` Յաիր Նեթանյահուին, օգտվել սոցիալական ցանցերից այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է վիճահարույց դատական բարեփոխումը սառեցնելու մասին, որը երկիրը ներքաշել է համազգային տարերային բողոքների մեջ, հայտնում է Walla իսրայելական պորտալը` վկայակոչելով իր աղբյուրները:

Պորտալի տվյալներով` Յաիրը հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով եւ սկանդալային հայտարարություններով սոցիալական ցանցերում, մասնավորապես` Twitter-ում, սակայն մինչեւ խորհրդարանի (Քնեսեթի) ամառային նստաշրջանը բարեփոխումը դադարեցնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո նրա որդու սոցիալական ցանցերում ակտիվությունը նույնպես դադարեցվել է: Վստահելի աղբյուրները պորտալին հայտնել են, որ դրա պատճառը ծնողների պահանջն է, որոնք նրան հորդորել են «հանդարտվել»՝ ասելով, որ սոցիալական ցանցերում հնչեղ հայտարարությունները «վնաս են հասցնում»: Վարչապետի պահանջն, իբր, ընտանեկան լուրջ կոնֆլիկտ է առաջացրել, որը պորտալի աղբյուրները որակել են որպես «պայթյուն»։

Յաիր Նեթանյահուն իր հոր եւ իշխող «Լիկուդ» կուսակցության ամենաակտիվ եւ ազդեցիկ կողմնակիցներից մեկն է սոցիալական ցանցերում, սակայն նրա սկանդալային հայտարարությունները նաեւ նպաստում են բողոքական տրամադրությունների աճին հասարակությունում, որն առանց այդ էլ պառակտված է դատական բարեփոխումների հարցում, որը, նրա հակառակորդների կարծիքով, խաթարում է Իսրայել պետության ժողովրդավարական բնույթը։

Ամերիկյան վարչակազմին լրջորեն զայրացրել է Յաիրի վերջին թվիթը, որում նա հայտարարել է դավադրության տեսության մասին եւ ԱՄՆ Պետդեպարտամենտին մեղադրել Իսրայելում բողոքի ակցիաները խրախուսելու եւ ֆինանսավորելու մեջ` նպատակ ունենալով, իբր, վարչապետ Նեթանյահուին դրդել Իրանի հետ համաձայնության։

 

Աշխարհում ԱՄՆ Իսրայել սոցցանցեր Բենիամին Նեթանյահու

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին