f

Անկախ

Համաճարակի ժամանակ կալանքը սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին


Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետների և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պայմաններում դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից։

Եթե հետադարձ նայենք անկախության 30 տարիներին և գնահատենք ձեռքբերումներն ու ձախողումները, ապա կտեսնենք որ բոլոր ձեռքբերումները կապված են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ.

1-ին. Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ ապա Արցախի նախագահ Քոչարյանի առաջնորդությամբ եղավ արցախյան հաղթանակն ու անկախ Արցախի պետական հաստատությունների ձևավորումը։

Նրանք կգնահատեն, ովքեր կարող են տեսնել երկու բառակապակցությամբ ասված խոսքերի պարունակությունը՝ մեծ պատասխանատվություն, կարողություն ղեկավարել և համագործակցել պատերազմի մեջ մտած ամենատարբեր ու ծայրահեղ ռազմական միավորումների հետ, վճռականություն դիմադրել մի քանի անգամ հզոր ադրբեջանական բանակին ու հաղթել, ապա վերականգնել ու կառուցել պատերազմից ավերված հանրապետության բնակավայրերը։

2֊րդ, Քոչարյանի մյուս ձեռքբերումն էր, որ ստանձնելով թալանված Հայաստանի Հանրապետության վարչապետի ապա նախագահի պաշտոնը, երկիրը ոտքի կանգնեցրեց, մասամբ դուրս բերեց աղքատության ճիրաններից(Նրա կառավարման տարիներին աղքատությունը 55տոկոսից իջավ 25, տոկոս, ծայրահեղ աղքատությունը 25 տոկոսից իջավ 4տոկոս)։ Կրկին նրանք կգնահատեն, ովքեր մի բառակապակցության մեջ ունակ են տեսնել կարողություն՝ խոշոր ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, Օտարերկրյա նաև տեղական գործարարներին վստահություն ներշնչելու, որ երկրում հանգիստ ներդրումներ անեն, հարկային բարեփոխումներով հնարավորություն ստեղծելու՝ մանր ու միջին բիզնեսի զարգացման համար և այլն, և այլն: Եվ այս ամենը ի հեճուկս նախորդների, նրանց ովքեր չէին հավատում շրջափակված Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Ուրեմն, ո՞ւմ էր ձեռնտու, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում փակվեր. բոլորի մտքին առաջին հերթին կգան նրանք, ովքեր Քոչարյանի պատճառով կորցրել էին Հայաստանում իշխանությունը ու իրենց քինախնդրությունը փոխանցել մի սերնդի որի ներկայցուցիչը վարչապետ դարձավ։ Սակայն նրանց քինախնդրությունը արդյո՞ք այն աստիճանի է, որ պատրաստ են նրան բանտախցում համաճարակի բաժին դարձնել։ Դժվար է ասել։

Ուրեմն, ո՞ւմ է ձեռնտու որ Քոչարյանը ոչ միայն բանտարկվի, այլև բանտում սպանվի։

Պետք է նայել թե ո՞ր շահերին է խոչընդոտում այն ինչի մեջ մեծ վաստակ ունի Քոչարյանը՝ Արցախի անկախությունն ու այն պահելու համար գլխավոր գրավական ՝ Հայաստանի տնտեսական վերածնունդը։

Պազլը հավաքվում է՝ Քոչարյանին բանտում պահում են նրանք ովքեր շրջափակել են երկիրը և ձգտում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած անջրպետ Հայաստանը շարքից հանել, իսկ այդ չեզոքացումն անցնում է Արցախի հանրապետության վերցման ճանապարհով։ Ապա նրանք ովքեր ծրագրել են հսկողության տակ առնել Իրանի սահմանը և Ռուսաստանը տկարացնելու, նրա շուրջ օղակը սեղմելու ճանապարհին հեռացնել Հայաստանից ռուսական ռազմաբազաները, որը կավերի Ռուսաստանի հետ դաշինքի վրա հիմնված Հայաստանի անվտանգության համակարգը։

Բայց ինչպե՞ս. ինչպես ֆիլմում է ասվում «ով մեզ խանգարում է նա էլ կօգնի», հայ ժողովո՞ւրդն է խանգարում ավերել սեփական երկիրը, ուրեմն, այդ դրսի ուժերը կարողացան հասնել նրան որ հայերը իրենց ձեռքով բանտարկեն իրենց երկրի անվտանգության ու զարգացման մեջ մեծ վաստակ ունեցած անձին։ Շատ պարզ՝ տեղական կոմպրադորային մտավորականների միջոցով վիրուս տարածելով, քաղտեխնոլոգիական վիրուսով հիվանդացրին հայ հասարակությունը, սկզբում այնքան որ 2008-ի մարտի 1֊ին մի զանգված գրոհեց իշխանության վրա «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» կոչով, ապա վիրուսը վարակեց հասարակության ավելի լայն շրջանակներ այնքան, որ արդեն 2018֊ին ծափերով կալանավորեցին Քոչարյանին։

Հարց էին տալիս թե ինչպե՞ս չինական Ուհայ քաղաքում կորոնավիրուսից մահացավ 33 ամյա առողջ բժիշկը, մասնագետները պատասխանում էին՝ քանի որ նա միաժամանակ տասնյակ հիվանդերի էր բուժում, վիրուսի ահավոր շատ ու բազմակողմանի գրոհի ենթարկվեց, որին առողջ օրգանիզմը չդիմացավ։ Այդպիսի բազմակողմանի վիրուսային գրոհի ենթրակվեց նաև Քոչարյանի հեղինակությունը՝ դրսից ֆինասավորվող ՀԿ֊ների ու մամուլի, Ազատություն ռադիոյի, իշխանությունը կորցրած հհշ֊ական շրջանկների կողմից։

Սակայն այդ վիրուսը չէր սպանում, և հիմա արդեն բանտում փակել ու թողել են մյուս վիրուսի՝ կորոնավիրուսի գրոհին ենթակա։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը, չէ՞ որ ուղղակիորեն նրա ձեռքով է բանտում պահվում Ռոբերտ Քոչարյանը։ Այո, սակայն Փաշինյան անձ գոյություն չունի, այն մի դատարկ տարա է, որի մեջ հեշտությամբ լցրել են ատելություն, նախանձ, քեն, «Ադրբեջանի ժողովրդի շահ» և «Ալիևը կիրթ է և կառուցողական»։

Ինչպես գոյություն չունի նաև դատավոր Աննա Դանիբեկյան անձը, այն էլ մի դատարկ տարա է որ լցված է իշխանության հրահանգով՝ համաճարակի ժամանակ էլ փակի տակ պահել Քոչարյանին։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ռոբերտ Քոչարյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին