Իրանի իշխանությունները երկուշաբթի ընդլայնել են իրենց սանկցիաների ցուցակը՝ դրանում ներառելով ԵՄ և Մեծ Բրիտանիայի ֆիզիկական և իրաբանական անձանց։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ սահմանափակումները կիրառվել են այլ գործոնների թվում նաև ահաբեկչության աջակցության և երկրի ներքին գործերին միջամտության համար։
«Իրանի ԱԳՆ-ն, համապատասխան մարմինների հետ համաձայնեցումից հետո և համապատասխան կանոնակարգերի և մեխանիզմների շրջանակներում ներառում է ԵՄ և Բրիտանիայի հետևյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց իր պատժամիջոցների ցուցակ ահաբեկչության և ահաբեկչական խմբավորումների աջակցության, ահաբեկչական և իրանցի ժողովրդի նկատմամբ բռնի գործողությունների իրականացման դրդման, Իրանի ներքին գործերին միջամտության, Իրանում բռնության և անկարգությունների սադրման, Իրանի մասին կեղծ տեղեկությունների տարածման և իրանական ժողովրդի նկատմամբ սանկցիաների ռեժիմի խստացմանը մասնակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Թեհրանը սանկցիաներ է կիրառել ԵՄ 11 ֆիզիկական և 1 իրավաբանական անձանց նկատմամբ, ինչպես նաև ՄԲ 6 ֆիզիկական և 3 իրավաբանական անձանց կողմից։ Մասնավորապես, սև ցուցակ են մտել Գերմանիայի գրանցում ունեցող գերմանաիսրայելական ընկերությունը և Բրիտանիայի ռազմածովային ուժերի հրամանատար Բենջամին Ջոն Կին։ Սև ցուցակում հայտնված անձանց՝ Իրանի իրավակարգավորումների ներքո գտնվող բանկային հաշիվների և ակտիվների հայտնաբերման դեպքում դրանք կարգելափակվեն, նրանց մուտքը երկրի տարածք արգելվում է։
Ավելի վաղ, Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն սանկցիաներ են մտցրել ԻՀՊԿ 4 ներկայացուցիչների նկատմամբ, հայտնել էր Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն։ Համաձայն հայտարարության՝ սահմանափակումները մտցվել են մարդու իրավունքների խախտման կամ դրան աջակցելու համար։