Բրուսելյան հայտարարությունից հետո արձագանքները ինչպես միշտ կանխատեսելի էին։ Իշխանական թևը դա ներկայացնում է խաղաղության հասնելուն ուղղված հերթական ձեռքբերում, ընդդիմախոսների մի մասը դա ներկայացնում է Արցախը և արցախցիներին ուղղված հերթական դավաճանական քայլ։ Այս ամենն էլ ավելի է խորացնում ներհասարակական ճգնաժամը, հիասթափությունը:
Իրականությունը այն է, որ նման հայտարարություններով խաղաղություն այս տարածաշրջանում չի լինելու, ադրբեջանցիները եղածով չեն բավարարվելու․ մշտապես առիթ են գտնելու առաջ շարժվելու համար, սա ոչ առաջին ոչ էլ վերջին նմանատիպ հայտարարությունն է, իսկ Արցախը և արցախցիները մնալու են կանգուն իրենց համառության և մեր համազգային նվիրումի շնորհիվ։ Ոչ ոք Արցախը չի կարող հանձնել, քանի դեռ այնտեղ ապրում են հայերը։ Միասնական ուժերով հզորացնենք մեր հայրենիքը․․․․