f

Անկախ

Դու բոլոր հնարավոր ճանապարհներով խուսափում ես հայտարարել, որ. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջնային է մեզ համար


Նախ՝ դու ոչ թե Հայաստանի ժողովրդի օրինական ներկայացուցիչն ես, այլ՝ խաբեության տեխնոլոգիայով քվեներ ստացած սովորական քաղաքական սպեկուլյանտ ես: Դրանք միանգամայն տարբեր ստատուսներ են, թե բարոյական և թե գաղափարական առումով:

Երկրորդ՝ «Արցախի հարցում լուծում, որին միգուցե չպետք է ասենք ոչ» դավաճան թեզիդ, այլևս հայանպաստ, ազգանպաստ մոտիվ չես կարող հաղորդել:

Չես կարող, որովհետև դու այլևս ազգատյացության հոմանիշն ես:

Չես կարող, որովհետև դու բոլոր հնարավոր ճանապարհներով խուսափում ես հայտարարել, որ. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջնային է մեզ համար, և բոլոր փոխզիջումային մոտեցումները կարելի է քննարկել կամ բացառել, միայն ադրբեջանի կողմից Արցախի ճանաչումից հետո: Դու հեղհեղուկ, խուսափողական և սպեկուլյատիվ կերպով շրջանցում ես հստակ հարցը՝ փուլայինի թե փաթեթայինի ֆորմատով ես բանակցում:

Եվ վերջապես՝ դու նորից շեշտադրում ես, որ առանց ժողովրդի ոչինչ չի որոշվելու լոզունգդ, ո՞ր ժողովրդին նկատի ունես, այն հատվածին, որին դու ստի, կեղծիքի միջոցով լարել ես Արցախի դե՞մ, նրանց, ում օգտագործել ու օգտագործում ես Արցախն ազատագրած հերոսների դե՞մ, նրանց, ովքեր ազգադավ լոզունգներդ էին և են շրջանառու՞մ, նրանց, ովքեր քո սերմանած ատելության շնորհիվ ասում են՝ հանձնում եք հանձնեք, հանգիստ ապրենք: Դու հույսդ այ այդ զանգվածի՞ վրա ես դրել: Ինքնախաբեությամբ մի զբաղվիր, մի հուսադրվիր անբարոյականության անսահման տիրույթումդ ճախրելով: Եթե դու, ի վերջո, այս հարցում էլ կարողանայիր խաբել, դու վաղուց էիր անգիտակից զանգվածի ձեռով՝ ժողովրդի անվան տակ, հողերը հանձնել, ամբողջ պատասխանատվությունն ու հետևանքները թողել ու թռել: Դու շատ լավ գիտակցում ես, որ Արցախի հարցը մեր Ազգի սրբության սրբոցն է, որովհետև մենք ազգովի ենք այդ հաղթանակը կերտել, անցնելով անասելի զրկանքների ու դաժան փորձությունների միջով: Սա շատ լավ հասկանում է նաև կիրթ ու կառուցողական ալիևդ, հասկանում է նաև, որ այսօր Հայաստանում կա հզոր ընդդիմություն, որը Արցախի հարցում չի հանդուրժելու որևէ ադրբեջանամետ դիքորոշում:

Իսկ դու, երբ ասում ես Արցախի ժողովրդի ընտրված նեկայացուցիչ, ո՞ւմ և ե՞րբ նկատի ունես..., քո հավանությանն արժանացած, համատեղ բնակության գոտիների ստեղծումից հետո՞ ներկայացուցիչ...: Իսկ տեղյակ չե՞ս, որ Ղարաբաղը այլևս Արցախի Հանրապետություն է, ինքնորոշված պետություն, ինչու՞ ես խուսափում գործածել Արցախի Հանրապետություն, Արցախի Հանրապետության օրինական իշխանության ներկայացուցիչ արտահայտությունները: Իսկ կարողա՞ օրինական ընտրության հարցում էլ ես «միակ աննախադեպը»:

Հ.Գ. ադրբեջանցի ժողովուրդը հիացած է քեզնով, որովհետև մեր կողմից չի եղել մի բանակցող, ով իրենց՝ ցեղասպան ագրեսորների դարդը լացեր, իրենց համար ընդունելի լուծումներ փնտրեր, կիրթդ էլ Մյունխենում ղժժում էր քո վրա, որովհետև զբաղված էիր միմոսությամբ, իսկ մեզնից սարսափել ու սարսափում են, 20 տարի շարունակ էլ, գլուխները կախ էր, վզներն էլ ծուռ....

Գևորգ Գևորգյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արցախի Հանրապետություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին