f

Անկախ

SpaceX-ը տիեզերանավ է արձակել՝ զբոսաշրջիկներով. նրանք 8 օր կանցկացնեն ՄՏԿ-ում (տեսանյութ)


SpaceX-ը տիեզերք է դուրս բերել տիեզերանավ, որում չորս զբոսաշրջիկ կա, այդ թվում՝ մի կին, որն առաջինն է Սաուդյան Արաբիայից, որը թռչում է տիեզերք։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Ֆլորիդայում NASA-ի Քենեդի տիեզերական կենտրոնի 39A հարթակից SpaceX Falcon 9 հրթիռի թռիչքը մեկնարկել է մայիսի 21-ին, ժամը 17:37-ին EDT (Երևանի ժամանակով մայիսի 22-ին ժամը 01:37-ին), այն տիեզերք է դուրս բերել Հյուսթոնում հիմնված Axiom Space ընկերության Ax-2 առաքելությունը:

Հաջող արձակումից հետո հրթիռի առաջին փուլը զարգացրել է անհրաժեշտ արագություն, ինչից հետո այն անջատվել է և վերադարձել է SpaceX-1 վայրէջքի վայր, որը գտնվում է 39A հարթակի մոտ։ Հրթիռն ապահով վայրէջք է կատարել գործարկումից մոտ 7 րոպե 45 վայրկյան անց: Մեկնարկից մոտ 12 րոպե անց Freedom անունը կրող SpaceX-ի Ax-2 Dragon տիեզերանավն առանձնացել է Falcon 9 երկրորդ փուլի հրթիռից և շարունակել թռիչքը: 

Տիեզերանավի հրամանատարը NASA-ի նախկին տիեզերագնաց և Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնն է: Հայտնի է, որ նա տիեզերքում անցկացրել է 665 օր՝ ավելի շատ ժամանակ, քան ցանկացած այլ ամերիկացի կամ ցանկացած այլ կին:

Նրա հետ են Ալի Ալ-Կարնին և Ռայանա Բարնաուին՝ Սաուդյան Արաբիայից առաջին տիեզերագնացները, որոնք այցելում են ՄՏԿ, ընդորում՝ Բարնաուին առաջին սաուդացի կինն է, որը երբևէ մեկնել է տիեզերք: Ax-2 առաքելությանը ներգրավված է նաև գործարար և STEAM-ի աջակից Ջոն Շոֆները, որը վճարովի տեղ է զբաղեցնում տիեզերանավում: Սա Շոֆների առաջին թռիչքն է դեպի տիեզերք, ինչը նրա ամենամեծ երազանքն է: SpaceX-ի տվյալներով՝ Շոֆները, որը ծնվել է Ալյասկայում, դարձել է այդ նահանգից առաջին մարդը, որը դուրս է եկել ուղեծիր:

Տիեզերանավը ուղղություն է վերցրել դեպի ՄՏԿ, որտեղ ժամանումը նախատեսված է Երևանի ժամանակով 16:24-ին։ Անձնակազմի անդամները տիեզերակայանում կանցկացնեն 8 օր, որի ընթացքում կապրեն և կաշխատեն յոթ տիեզերագնացների կողքին, որոնք ներկայումս բնակվում են ՄՏԿ-ում։

Աշխարհում SpaceX-ի կենտրոնակայան Տիեզերք

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին