f

Անկախ

Կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է սուտ մատնության դեպք


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-ից 08:30-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, երկու դիմակավորված անձ հափշտակել են իր կրած ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մարտին Գյումրի քաղաքի բնակչուհին համացանցի միջոցով ծանոթացել է նույն քաղաքի 28-ամյա բնակչի հետ, և նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ: 2020թ. մարտ, ապրիլ ամիսների ընթացքում 28-ամյա երիտասարդը գումար է խնդրել Գյումրի քաղաքի բնակչուհուց, իսկ վերջինս նրան է փոխանցել իրեն պատկանող ոսկյա կախազարդը, շղթան, ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը: 28-ամյա երիտասարդը, իր և ընկերոջ կանանց միջոցով, նրանց անվամբ, գրավադրել է նշված զարդերը՝ խոստանալով կարճ ժամանակում վճարել դրանց գումարները և զարդերը վերադարձնել: Գյումրի քաղաքի բնակչուհին, անհանգստանալով, որ 28-ամյա երիտասարդը չի կարողանա գրավադրված զարդերը կարճ ժամանակում վերադարձնել և իր համար վատ հետևանքներ կառաջանան, սուտ մատնություն է կատարել: Վերջինս սուտ ցուցմունքներ է տվել այն մասին,  որ հանցագործության կատարման մեջ կասկածել է իրենց թաղամասի բնակչին, որին ճանաչել է անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ:    

2020թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

2020թ. մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին